News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը ժամանակավոր քվոտաներ է սահմանել հանքային պարարտանյութերի արտադրության համար անհրաժեշտ ծծմբի արտահանման համար: Այս մասին հաղորդագրությունը տեղադրվել է կառավարության պաշտոնական կայքում:

«Քվոտան կկազմի 1,1 մլն տոննա։ Արդյունաբերության եւ առեւտրի նախարարությանը հանձնարարվել է հաստատել ոչ սակագնային քվոտայի ծավալի հաշվարկման կարգը, ինչպես նաև ծծմբի մատակարարման եւ գնման 2022 թվականի ծրագիրը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ծծմբի արտահանման սահմանափակումները կգործեն 2022 թվականի օգոստոսի 10-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը։

Կառավարությունը հավելել է, որ որոշումը կօգնի հանքային պարարտանյութ արտադրողներին կօգնի ներքին շուկայի համար անհրաժեշտ քանակությամբ հումք ապահովել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ