News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 28
USD
409.82
EUR
394.53
RUB
7.05
Տեսնել լրահոսը

Շվեդիայի իշխանությունները որոշել են ռազմական հրահանգիչներ ուղարկել Մեծ Բրիտանիա՝ Ուկրաինայի քաղաքացիներին ռազմական պատրաստվածություն սովորեցնելու համար, իր պաշտոնական կայքում հայտնել է երկրի կառավարությունը։

«Նպատակն է թույլ տալ Ուկրաինային պահպանել եւ ամրապնդել իր պաշտպանունակությունը։ Ուկրաինայի քաղաքացիներին հիմնական ռազմական ուսուցում առաջարկելու նախաձեռնությունը բխում է Մեծ Բրիտանիայից, որը հրավիրել է Մեծ Բրիտանիայի գլխավորած Միացյալ էքսպեդիցիոն ուժերի այլ երկրներին, ինչպես նաեւ Կանադային՝ իրենց ներդրումն ունենալու համար», - ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Շվեդիան 2022 թվականի օգոստոսի 12-ից դեկտեմբերի 31-ը Մեծ Բրիտանիա կուղարկի մինչեւ 120 հրահանգիչ։

Ընդհանուր առմամբ, զորավարժություններին կմասնակցի մոտ 10 հազար ուկրաինացի։ Առավելագույնը 60 շվեդ հրահանգիչներ միաժամանակ կլինեն Միացյալ Թագավորությունում, ինչը, ինչպես ենթադրվում է, քիչ բացասական ազդեցություն կունենա Շվեդիայի զինված ուժերի այլ գործողությունների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ