News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կորոնավիրուսի հայտնաբերման թեստի արդյունքը բացասական է եղել, հայտնել է նրա բժիշկը՝ Սպիտակ տան պաշտոնական կայքում։

«Այսօր՝ օգոստոսի 7-ի առավոտյան, երկրորդ օրն անընդմեջ, նախագահի՝ կորոնավիրուսի թեստը բացասական է եղել։ Նա ապահով կվերադառնա բաց սոցիալական շփումներին եւ նախագահական ճանապարհորդությանը»,- ասված է հայտարարության մեջ։

Հուլիսի 21-ին Սպիտակ տան մամուլի խոսնակ Քարին Ժան-Պիերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի նախագահը վարակվել է կորոնավիրուսով։ Նա վստահեցրել էր, որ ախտանշանները միջին ծանրության են, եւ քաղաքական գործիչը շարունակում է հեռավար աշխատել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ