News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 03
USD
406.22
EUR
397.24
RUB
7.09
Տեսնել լրահոսը

Կալիֆոռնիայի ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների վարչությունը (DMW) բողոք է ներկայացրել Վարչական լսումների գրասենյակ՝ ընդդեմ Tesla-ի՝ էլեկտրական մեքենաների ինքնավար վարման համակարգի սխալ գովազդի համար, հայտնում է PC Mag հրատարակությունը։

Գերատեսչությունը ներկայացնող իրավաբանները կարծում են, որ գովազդային նյութերում ընկերության կողմից օգտագործվող «ավտոպիլոտ» եւ «լիովին ինքնավար վարում» բառն ու արտահայտությունը մոլորեցնում են պոտենցիալ գնորդներին եւ տալիս նրանց անվտանգության մասին կեղծ պատկերացումներ:

Հայտարարության մեջ DMW-ն Tesla-ին խնդրում է փոխել վերը նշված հատկանիշների նկարագրությունն ու դիրքավորումը՝ Կալիֆոռնիայում էլեկտրական մեքենաների գովազդի եւ վաճառքի ժամանակ: Մասնավորապես, գերատեսչությունը ընկերությանը խնդրում է գովազդային նյութերում այս տարբերակների սահմանափակումների մասին հայտնել այնպես, ինչպես դրանք ներկայացված են Tesla-ի պաշտոնական կայքում: Հակառակ դեպքում DMW-ն կպնդի չեղարկել նահանգում մեքենանարե վաճառելու Tesla-ի լիցենզիան: Նշվում է, որ այս դեպքում սահմանափակումները չեն ազդի արդեն վաճառված էլեկտրամոբիլների սեփականատերերի վրա։

Tesla-ն 15 օր ունի իր իրավունքները դատարանում պաշտպանելու համար։ Ընկերությունը դեռ չի մեկնաբանել իրավիճակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ