News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հետազոտողների միջազգային թիմը հայտնաբերել է, որ դելֆիններն ունեն էպիզոդիկ հիշողություն. կարողություն հիշելու ոչ միայն անցյալի իրադարձությունները, այլեւ այդ իրադարձությունների ենթատեքստը։

Երկար տարիներ ենթադրվում էր, որ միայն մարդիկ կարող են անել դա:

Գիտնականները փորձի շրջանակում ութ դելֆինների առաջարկել են խաղ. մարդիկ կանգնել են կլոր լողավազանի եզրերին եւ նրանցից միայն մեկի ձեռքում գնդակ է եղել: Կենդանիները պետք է առաջին իսկ փորձից լողալով հասնեն ճիշտ մարդու մոտ եւ նրանից խաղալիք խնդրեն։

Փորձի առաջին մասում փոխվել են գնդակը պահողներն ու նրանց կանգնելու տեղերը։ Իսկ հետո մարդիկ թաքցրել են խաղալիքները մեջքի հետեւում, եւ դելֆինները ստիպված են եղել գուշակել ճիշտ մարդուն՝ առանց գնդակը տեսնելու։ Վարժանքը ճիշտ կատարելու համար կենդանիները պետք է օգտագործեին իրենց հիշողությունը՝ պատասխանելով «Որտե՞ղ»  եւ «Ո՞վ» հարցերին:

Փորձն իրականացվել է երկու օր։ Բոլոր ութ դելֆինները հաջողությամբ պատասխանել են «Որտե՞ղ» հարցին, եւ նրանցից միայն մեկը չի կարողացել ճիշտ հիշել գնդակը բռնող մարդուն: Այսպիսով, կենդանիները ցույց են տվել, որ ոչ միայն հիշում են իրադարձությունը, այլեւ ուղեկցող ենթատեքստը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Բրազիլիայի անտառներից մեկում հայտնաբերվել է ամենափոքր գորտը
Մարմնի երկարությունը՝ 7 սմ․․․
Ամենաշատ