News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ջիորիկու մականունով հայտնի ինսայդերն իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է, որ Apple-ի սմարթֆոններն առաջին անգամ 20 Վտ-ից բարձր արագ լիցքավորում կունենան:

Ինսայդերի խոսքով՝ շարքի նոր սարքերը կաջակցեն արագ լիցքավորմանը՝ առավելագույնը 30 Վտ հզորությամբ։ Apple-ի առկա սերիայի հեռախոսները կարող են լիցքավորել մինչև 20 Վտ: Բլոգերը նշել է, որ արդիականացումը թույլ կտա ավելի արագ լիցքավորել սմարթֆոնները։

Ջիորիկուն բացատրել է, որ լիցքավորման բարձր արագություն ապահովելու համար անհրաժեշտ է հատուկ ադապտեր գնել: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ այս պահին Apple-ի ամենաթանկ սմարթֆոնը՝ iPhone 13 Pro Max-ը, կես ժամում լիցքավորվում է 50 տոկոսով։

Ինսայդերը պարզաբանել է, որ խոսքը միայն լարային լիցքավորման մասին է, MagSafe պրոտոկոլի միջոցով անլար լիցքավորման հզորությունը կմնա նույն մակարդակում՝ 15 Վտ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ