News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շվեդ եւ շվեյցարացի գիտնականները չափել են չորս հիմնական «հավերժական քիմիական նյութերի» կոնցենտրացիաները անձրեւաջրերում եւ պարզել, որ դրանք, աշխարհում գրեթե ամենուր, բավականին բարձր են անվտանգ մակարդակից: Այս մասին գրել են BBC-ն եւ EcoWatch-ը։

«Հավերժական քիմիական նյութերի»-ը (PFAS) արհեստականորեն սինթեզված 4,7 հազար նյութերից բաղկացած խումբ է։ Դրանցից ամենահայտնին տեֆլոնն է։ Դրանք օգտագործվում են հագուստի եւ սննդի փաթեթավորման ներկման; կոսմետիկայի ստեղծման; կեղտից եւ ջրից վանող ծածկույթների արտադրության համար:

Մարմնի կողմից կլանված PFAS-ը մեծացնում է քաղցկեղի, նորածինների բնածին արատների, լյարդի եւ վահանաձև գեղձի հիվանդությունների, ինչպես նաեւ հորմոնալ խնդիրների առաջացման վտանգը:

«Անձրեւը միակ խնդիրը չէ. Հողերը նույնպես ամենուր աղտոտված են։ Մենք պնդում ենք, որ այլեւս անվտանգ չենք, քանի որ այժմ այդ քիմիական նյութերն ամենուր են: Մեզ չի հաջողվի հասնել անվտանգ ցուցանիշների. Ես չեմ ասում, որ մենք բոլորս մահանալու ենք դրանցից, սակայն այս պահին մոլորակի վրա չկա մի տեղ, որտեղ դուք կարող եք վստահ լինել, որ շրջակա միջավայրն անվտանգ է»,- նշել է հետազոտության գլխավոր հեղինակ Յան Քազինսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ