News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Անցած 24 ժամվա ընթացքում Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի շրջանում, ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել, ինչի հետեւանքով վիրավորվել է Հայաստանի ԶՈւ մեկ զինծառայող: Այս մասին հաղորդվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։

«Ռուս խաղաղապահների հրամանատարությունը, ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ համագործակցելով, այս միջադեպը հարթել է. կողմերի միջեւ շփման գծի խախտումներ թույլ չեն տրվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ