News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 29
USD
408.04
EUR
390.29
RUB
6.99
Տեսնել լրահոսը

Ծովի անվտանգության ապահովման չինական վարչությունը փակել է Բոհայի ծոցի ջրավազանի մի մասը զորավարժությունների անցկացման համար։ Այս մասին նշվել է գերատեսչության հայտարարությունում, տեղեկացրելլ է ՏԱՍՍ-ը։

Զորավարժությունները տեղի են ունենալու օգոստոսի 8-ից մինչեւ սեպտեմբերի 8-ը։ «Նշված գոտիների սահմաններում իրականացվելու են ռազմական առաջադրանքներ։ Մուտքն այս գոտի արգելվում է»,- ասված է փաստաթղթում։

Օգոստոսի 5-16-ը Չինաստանը փակել է նաեւ Դեղին ծովի ջրավազանի մի մասը՝ «ամենամյա մարտական հրաձգությունների» անցկացման համար։

Չինաստանի Զինված ուժերն օգոստոսի 4-ին սկսել են մասշտաբային զորավարժություններ՝ հրթիռային հրաձգությամբ, Թայվանի շուրջ վեց ջրագոտիներում։ Դրանք պետք է ավարտվեին օգոստոսի 7-ի ցերեկը, բայց, համաձայն Չինաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության, երկարացվել են առնվազն մեկ օրով։ Զորավարժություններն սկսվել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայբեյ կատարած այցն ավարտվելու հաջորդ օրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ