News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չինաստանի պաշտպանության նախարարությունը կողմ է Միացյալ Նահանգների հետ ռազմական երկխոսությունից հրաժարվելուն՝ ի նշան բողոքի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայբեյ այցի դեմ, եւ նախազգուշացրել է, որ Վաշինգտոնը պետք է «լուրջ հետեւանքներ» կրի։

«Ներկա լարված իրավիճակը Թայվանի նեղուցում լիովին սադրվել եւ ստեղծվել է ամերիկյան կողմից՝ նրա սեփական նախաձեռնությամբ, եւ ամերիկյան կողմը պետք է դրա համար լիակատար պատասխանատվություն ու լուրջ հետեւանքներ կրի»,- ասել է պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վու Ցյանը։

Չինաստանի համապատասխան հակամիջոցներն անհրաժեշտ նախազգուշացում են Միացյալ Նահանգների եւ Թայվանի սադրանքներին եւ ազգային ինքնիշխանության ու անվտանգության օրինական պաշտպանության դրսեւորում են»,- նշել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ