News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 02
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Ճապոնիան մտադիր է պահպանել իր բաժինը «Սախալին-1» նավթագազային նախագծում, ասել է արդյունաբերության նախարար Կոյիտի Հագիուդան այն բանից հետո, երբ Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է արեւմտյան ներդրողներին վաճառել կարեւոր էներգետիկ նախագծերի բաժնեթղթերը, տեղեկացրել է Reuters-ը։

Նախագիծը նպաստել է Ճապոնիայի էներգամատակարարման դիվերսիֆիկացմանը, ասել է Հագիուդան մամուլի ասուլիսում։ «Սախալին-1»-ը արժեքավոր ոչ մերձավորարեւելյան աղբյուր է Ճապոնիայի համար, որի հում նավթի ներկրման 90 տոկոսը կախված է Մերձավոր Արեւելքից»,- ասել է Հագիուդան։ «Ոչ մի փոփոխություն ճապոնական ընկերությունների շահերի պաշտպանության առումով դրանում չկա»,- ասել է նա։

«Սախալին օյլ էնդ գազ դեւելոփմենթ» ճապոնական կոնսորցիումը 30 տոկոսով պատկանում է «Սախալին-1»-ին։

Ռուսաստանի կառավարության օգոստոսի 2-ի որոշումը նախագծի օտարերկրյա ներդրողներին, որոնք հեղուկացված բնական գազ են արտադրում, մեկ ամսով տրամադրել էր նաեւ «Սախալին-2»-ը, որպեսզի հայտարարի նոր ձեռնարկությունում (որը կփոխարինի հնին) իր բաժինների մասին։ Օտարերկրյա ներդրողների մեջ են Royal Dutch Shell-ը եւ Mitsui & Co եւ Mitsubishi Corp ճապոնական առեւտրային տները։  

Հագիուդան կրկնել է, որ Ճապոնիան մտադիր է պահպանել բաժինները «Սախալին-2»-ում։ «Մենք պետք է դիտարկենք կոնկրետ քայլերը Ռուսաստանի որոշման մանրամասներն ուսումնասիրելուց հետո»,- ասել է նա։ «Պետական եւ մասնավոր հատվածները կաշխատեն միասին, որպեսզի ապահովեն ՀԲԳ-ի կայուն մատակարարումները Ճապոնիա»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ ընկերությունները կսկսեն նոր իրավաբանական անձի վերափոխման գործընթացը, եթե կարողանան կատարել Ռուսաստանի պահանջները։

Mitsui & Co-ին է պատկանում «Սախալին-2»-ի բաժնեթղթերի 12,5, Mitsubishi Corp-ին՝ 10 տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ