News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը դեմ է ԱՄՆ-Թայվան հարաբերությունները վերանայելու  Կոնգրեսի երկկուսակցական առաջարկին։ 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն այժմ փորձում է փոփոխություններ կատարել երկկուսակցական օրինագծում, որը կվերանայի ԱՄՆ-Թայվան  երկարատեւ քաղաքականությունը՝ հօգուտ ավելի ագրեսիվ դիրքորոշման:  

Օրինագիծը, որը կոչվում է Թայվանի քաղաքականության ակտ, նպատակ ունի ամրապնդել Թայվանի պաշտպանությունը եւ խորացնել ԱՄՆ-ի կապերը կղզու հետ: 

Բայց Բայդենի վարչակազմը փորձում է զսպել Կոնգրեսի ռազմատենչությունը, երբ խոսքը վերաբերում է Չինաստանին եւ Թայվանին՝ այս անգամ մերժելով հանրաճանաչ երկկուսակցական օրինագիծը, որը կարող է կասկածի տակ դնել «մեկ Չինաստանի» քաղաքականությունը պահպանելու ԱՄՆ-ր հավաստիացումները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ