News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրիտանացի ռոք երաժիշտ Ռոջեր Ուոթերսը՝ Pink Floyd խմբի հիմնադիրներից մեկը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին անվանել է «ռազմական հանցագործ»։

Պատասխանելով հարցին, թե ինչու է իր «This Is Not a Drill Tour» շոուի ընթացքում էկրանին հայտնվում Բայդենի լուսանկարը՝ «ռազմական հանցագործ» մակագրությամբ, Ուոթերսը ասել է. «Նա պատերազմ է հրահրում Ուկրաինայում, դա հսկայական հանցագործություն է։ Ինչո՞ւ Ամերիկայի Միացյալ Նահանգները չի խրախուսում [Վլադիմիր] Զելենսկուն՝ բանակցություններ վարել՝ վերացնելով այս ահավոր պատերազմի անհրաժեշտությունը»։

Երբ CNN-ի հաղորդավարը նշել է, որ Ուոթերսը «մեղադրում է այն կողմին, որը ենթարկվել է ներխուժման», երաժիշտն ի պատասխան քննադատել է ՆԱՏՕ-ին։ «Ցանկացած պատերազմ սկսելիս պետք է պատմությանը նայել... Կարելի է ասել, որ այդ (պատերազմը) սկսվել է 2008թ.։ ՆԱՏՕ-ն խոստացել էր զորքեր չտեղակայել Ռուսաստանի սահմանների մոտ, ինչը չի արել»։

Ուոթերսը նաեւ հերքել է այն փաստարկը, որ ԱՄՆ-ը «ազատարարների» դեր է խաղում։ «Դուք խոսում եք Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին Փըրլ Հարբորի պատճառով... Փառք Աստծո, ռուսներն այդ ժամանակ արդեն հաղթել էին արյունալի պատերազմում։ 23 միլիոն ռուս է մահացել՝ պաշտպանելով ձեզ ու ինձ նացիստական սպառնալիքից»։ «Ես ձեզ խորհուրդ կտայի կարդալ էլի մի քիչ եւ փորձել պարզել, թե ինչ կանի ԱՄՆ-ը, եթե չինացիները միջուկային մարտագլխիկներով հրթիռներ դնեն Մեքսիկայի եւ Կանադայի հետ սահմանին»,- ավելացրել է Ուոթերսը։

Երբ հաղորդավարը նկատել է, որ չինացիները «չափից ավելի շատ են զբաղված նրանով, որ շրջապատում են Թայվանը, քանի դեռ մենք խոսում ենք», Ուոթերսը հակադարձել է՝ պատասխանելով. «Թայվանը Չինաստանի մի մասն է։ Դա ընդունվել է միջազգային ողջ հանրության կողմից 1948թ.: Եթե դուք չգիտեք, նշանակում է՝ բավականաչափ չեք կարդում... Դուք հավատում եք ձեր կողմի քարոզչությանը։ Դուք չեք կարող խոսակցություն վարել մարդու իրավունքների եւ Թայվանի մասին՝ չկարդալով... Մի՞թե չինացիներն են ներխուժել Իրաք եւ սպանել միլիոնավոր մարդկանց 2013թ.»,- ասել է Ուոթերսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ