News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բահամյան կղզիներում հայտնաբերվել են 17-րդ դարում խորտակված իսպանական գալեոնի գանձերը: Nuestra Señora de las Maravillas («Հրաշքների Աստվածամայրը») երկհարկանի իսպանական գալեոնը խորտակվել էր 1656 թ. հունվարի 4-ին Բահամյան կղզիների հյուսիսում Փոքր Բահամյան ծովափի մոտ Կուբայից դեպի Սեւիլիա ճանապարհորդության ժամանակ։

Նավի վրա բազմաթիվ գանձեր կային։ Նավը խորտակվել էր իր նավատորմի ֆլագմանի հետ բախումից հետո։ 30 րոպե անց այն բախվել էր ստորջրյա ժայռին եւ ի վերջո ջրի հատակն էր սուզվել։

Ավելի քան 360 տարի հնագետներն ու արկածախնդիրները փորձել էին գտնել նավի մնացորդները։ Եւ թեեւ գանձերի մեծ մասը՝ մոտ 3.5 միլիոնը կտորը ութ միլիոնից, փրկվել էր 1656-ից մինչեւ 1990-ականների սկիզբն ընկած ժամանակահատվածում, ժամանակակից տեխնոլոգիաները, ինչպիսիք են բարձր լուծաչափով մագնիսաչափերը, կատարելոգործված GPS-ը եւ մետաղի հայտնաբերումը, թույլ են տվեցին Allen Exploration-ին դուրս բերել հարստությունը։

Fox News Digital-ին տված հարցազրույցում Allen Exploration-ի հիմնադիր Կարլ Ալենն ասել է, որ ինքը եւ իր թիմը թանկարժեք արտեֆակտներիը սկսել են դուրս բերել 2020-ի հուլիսին Ուոքեր-Քեյի մոտակայքում:

«Մենք հազարավոր արտեֆակտներ ենք գտել,- ասել է նա:- Թնդանոթներ, խարիսխներ, զմրուխտ եւ ամեթիստ… Մենք մոտ 3000 արծաթյա եւ 25 ոսկի մետաղադրամ ունենք»։

Ըստ AllenX-ի մամուլի հաղորդագրության՝ զարմանալի գտածոների թվում նաեւ ձիթապտղի համար իսպանական թիթեղներ, չինական ճենապակի եւ երկաթե գործիքներ կան։

Խումբը նաեւ սրի արծաթե բռնակ է գտել, որը պատկանում էր զինվոր Դոն Մարտին դե Արանդա-ի-Գուզմանին. այս իրն օգնեց թիմին պարզել, որ գանձերը պատկանում են խորտակվածին «Մարավիլյա»-յին:

Հայտնաբերվել է նաեւ չորս կախազարդ, որոնք կրել են Սանտյագոյի սրբազան միաբանության անդամները՝ ասպետների կրոնական խումբ, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել իսպանական ծովային առեւտրում: Գտնված գանձերի մեջ կա երեք ոսկյա շղթա, այդ թվում՝ 887 գրամ քաշով ֆիլիգրան ոսկյա շղթա՝ բաղկացած 80 կլոր օղակներից եւ զարդարված չորս ծաղկաթերթիկներով, որը, ամենայն հավանականությամբ, պատրաստվել է Ֆիլիպիններում։

Allen Exploration-ի հնագետ Ջիմ Սինքլերը Fox News Digital-ին ասել է, որ այդ արտեֆակտները ցույց են տալիս, թե ինչպես են մարդիկ ապրել գաղութատիրության ժամանակաշրջանում եւ Նոր աշխարհում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ