News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այս ամառ Եվրոպայում վրա հասած շոգերը ոչ միայն ռեկորդային բարձր ջերմաստիճան եւ այրված դաշտեր են բերել իրենց հետ. իտալական Պո գետի մակարդակն այնքան է ընկել, որ հաջողվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ հայտնաբերել:

Մասնագետները վնասազերծել են այն եւ 450 կիլոգրամանոց ռումբի կառավարվող պայթյուն են իրականացրել, որը հայտնաբերվել էր հուլիսի 25-ին երկրի հյուսիսում Մանտովա քաղաքի մերձակայքում գտնվող Բորգո Վիրջիլիո գյուղի մոտ։

«Ռումբը հայտնաբերվել էր ձկնորսների կողմից՝ Պո գետի ափին երաշտի հետեւանքով ջրի մակարդակի անկման պատճառով»,- ասել է գնդապետ Մարկո Նասին:

Ռումբը վնասազերծելը հեշտ չէր։ Զինվորականների խոսքով՝ ոչնչացման օպերացիայի համար մոտ 3000 մարդ էր տարհանվել։  Շրջանի օդային տարածքը փակվել էր, նավարկությունը ջրային ճանապարհի այս հատվածով դադարեցվել էր, ինչպես նաեւ՝ երթեւեկությունը  երկաթուղային գծով եւ հարակից պետական ​​ճանապարհով։

Ռումբերի ոչնչացման ինժեներները դուրս են հանել պայթուցիչն ամերիկյան արտադրության սարքից, որը, զինվորականների խոսքով, 240 կգ պայթուցիկ էր պարունակում:

Այնուհետեւ սակրավորները ոստիկանների ուղեկցությամբ սարքը մոտ 45 կմ հեռավորության վրա գտնվող Մեդոլ մունիցիպալիտետի քարհանք են տարել, որտեղ էլ այն ոչնչացվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ