News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 02
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Աֆղանստանից հեռանալուց մեկ տարի անց ԱՄՆ հետախուզական ծառայությունները թիրախավորել են Չինաստանը։

Գործակալության հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարների հետ վերջերս կայացած դռնփակ հանդիպման ժամանակ ԿՀՎ-ն հասկացրել է, որ Ալ-Քաիդայի եւ այլ ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարը կմնա առաջնահերթություն, սակայն գործակալության կարողությունն ու ռեսուրսները գնալով կուղղվեն Չինաստանի դեմ պայքարին:

ԿՀՎ փոխտնօրեն Դեյվիդ Քոհենն ասել է, որ թեեւ ԱՄՆ-ն կշարունակի հետապնդել ահաբեկիչներին, գլխավոր առաջնահերթությունը Պեկինին հակազդելն է։

Աֆղանստանում պատերազմի ավարտից մեկ տարի անց նախագահ Ջո Բայդենը եւ ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաները ավելի քիչ են խոսում ահաբեկչության դեմ պայքարի մասին, եւ ավելի շատ՝ Չինաստանի եւ Ռուսաստանի կողմից բխող քաղաքական, տնտեսական եւ ռազմական սպառնալիքների մասին:   

ԱՄՆ-ն երկար ժամանակ անհանգստացած է Չինաստանի աճող քաղաքական եւ տնտեսական հավակնություններից։

Հետախուզության ոլորտում պաշտոնյաներն ասել են, որ իրենց ավելի շատ տեղեկատվություն է պետք Չինաստանի մասին, ներառյալ այն բանից հետո, երբ նրանք չեն կարողացել վերջնականապես որոշել COVID-19 համավարակի  ծագման պատճառը:

Կոնգրեսի ներկայացուցիչ Ջեյսոն Քրոուն, որը ծառայել է Աֆղանստանում եւ Իրաքում, կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն չափազանց շատ է կենտրոնացել հակաահաբեկչության վրա վերջին մի քանի տարիների ընթացքում: «Շատ ավելի մեծ էքզիստենցիալ սպառնալիք են Ռուսաստանը եւ Չինաստանը»,-ասել է նա։ 

Օրենսդիրները ցանկանում են ավելի շատ տեղեկություններ ստանալ Չինաստանի առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման մասին: Նախագահ Սի Ծինփինի օրոք Չինաստանը տրիլիոնավոր դոլարներ է ներդրել քվանտային գիտության, արհեստական ​​ինտելեկտի եւ այլ տեխնոլոգիաների մեջ, որոնք, հավանաբար, կփոխեն ապագա պատերազմների վարման ձեւը եւ տնտեսության կառուցվածքը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ