News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում կորեացի փորձագետների խմբի հետ, որը Կադաստրի կոմիտեի հետ գործակցում է Ազգային գեոպորտալի բարելավման ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։

Այդ նպատակով Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուների հետ կատարվել են քաղաքաշինական հարցերի վերաբերյալ մի շարք ճշգրտումներ՝ գեոպորտալում ընդգրկվող տեղեկատվությունն առավել ամբողջական եւ մատչելի դարձնելու համար: Անդրադարձ է եղել կոմիտեի համակարգմամբ ստեղծված ծրագրային փաստաթղթերը գեոպորտալում արտացոլելու եղանակներին, քարտեզների ճշգրտման անհրաժեշտության դեպքում կոմիտեի լիազորությունների շրջանակին:

Կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը եւ խորհրդական Արտավազդ Թարխանյանը մանրամասներ են ներկայացրել քաղաքաշինության բնագավառում լիազոր մարմնի գործունեության բոլոր ուղղությունների վերաբերյալ: Նրանք ընդգծել են պետական տարբեր կառույցներից ստացվող տվյալներն ու քարտեզագրական նյութերը մեկ համակարգում միասնական ձեւաչափով ընդգրկելու, համադրելու, անճշտությունները վերացնելու եւ դրանցից օգտվելը մատչելի դարձնելու կարեւորությունը:

Դիտարկվել են նաեւ ստեղծված հարթակում Քաղաքաշինության կոմիտեի գործունեությանն առնչվող տեղեկատվական բազայի ձեւավորման, հեռանկարային պահանջների հիման վրա տվյալների թարմացման հնարավորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ