News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Արցախում տիրող իրավիճակն ապացուցում է, որ Արցախը պետք է հայաթափվի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, ասաց  ԱՄՆ դեսպանատան մոտ բողոքի ակցիա իրականացնող «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը:

Նրա խոսքով՝ իրենք դիմում են Մինսկի խմբի համանախագահող պետություններին, որպեսզի նրանք կատարեն այն պարտավորությունները, որոնք ստանձնել են: Հայրյանը հավելեց, որ 1994 թվականի պատերազմը կանգնեցվեց Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի միջնորդությամբ, պատերազմի դադարից հետո Մինսկի խմբի համանախագահող երեք պետությունները ասել են, որ Արցախի հարցը պատերազմական լուծում չունի, սակայն 2020 թվականի պատերազմը այլ բան ցույց տվեց:

Լեւոն Հայրյանը ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունները պատերազմից հետո անընդհատ մեղադրանքներ են հնչեցնում միմյանց հասցեին, թե ո՞վ է մեղավոր Հադրութի եւ Շուշի հանձման համար:

«Ով հիմա հանձնում է Աղավնոն, Բերձորը, այն էլ հանձնել է Հադրութը եւ Շուշին: Պարզապես պատերազմը հնարավորություն տվեց ծածկադմփոց անել, իսկ հիմա պատերազմ չկա, չեն կարողանում ծածկադմփոց անել: Պարզապես հիմա նրանց չինովնիկներից մեկը՝ Հայկ Խանումյան անունով, գնացել է Աղավնո եւ Բերձոր եւ ասել է, որ ժողովուրդը դուրս գա տներից: Մարդկանց մեծ մասը ցանկացել է դուրս գալուց առաջ այրել իրենց տները, բայց այդ չինովնիկը ասել է՝ չհամարձակվեք այրել, եթե այրեք փոխհատուցում չենք տա»,- ասաց նա:

Երեւանում գտնվող արցախցիների վրդովվեցրել է այն, որ Արցախի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը կոչ է արել միջազգային կառույցներին չօգնել Երեւանում ապաստանած Արցախցիներին այնքան ժամանակ, մինչեւ նրանք չվերադառնան Արցախ:

«Սա ասում են նրանք, ովքեր պետական քաղաքականությամբ մանր-մանր հայաթափում են Արցախը: Ու՞ր է Ղարաբաղը, քարտեզի վրա ցույց տվեք տեսնեմ, ու՞ր է այն: Հենց Ղարաբաղում ազատագրական պայքար սկսի մեզ չեք տեսնի, մեր պայքարը մենք կշարունակենք այնտեղ»,- ասաց նա:

Լեւոն Հայրյանը ներկայացրեց այն պահանջները, որով իրենք եկել են ԱՄՆ դեսպանատան մոտ:

«Մեր պահանջը այն է, որ վերականգնեն Արցախի Հանրապետության 1994 թվականի սահմանները, նոր դրանից հետո բանակցային ճանապարհով հարցերը լուծեն: ԱՄՆ-ին ուղղված նամակում նախ մենք անդրադարձել ենք ամենակարեւոր փաստին: Մենք գրել ենք, որ Արցախում կատարվում են անմարդկային անարդարություններ եւ Ամերիկան որպես  ժողովրդավարության դրոշակակաիր իրավունք չունի անտարբեր լինել: Մենք ԱՄՆ-ի շնորհակալություն ենք հայտնել այս տարիներին Հայաստանին օգնելու համար: Ես խոսել եմ նաեւ փախստականների մասին: Հիմա փախստականների վիճակն անմխիթար է»,- ասաց Լեւոն Հայրյանը:

Նշենք, որ այսօր Արցախից տեղահանվածները բողոքի ակցիա էին իրականացնում ԱՄՆ դեսպանատան մոտ: Դեսպանատան դիմաց հավաքված արցախցիներն իրենց պահանջը նամակով փոխանցել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսի:

Այսօր նրանք այցելելու են նաեւ ՀՀ–ում ՄԱԿ–ի գրասենյակ` ներկայացնելով իրենց գրավոր պահանջը` երաշխավորել Արցախի ու արցախցիների անվտանգությունը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին, Արցախից տեղահանվածները բողոքի ակցիա էին իրականացրել ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց։ Դեսպանատան դիմաց հավաքված արցախցիներն իրենց պահանջը նամակով փոխանցել են ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան 2020-ի Ադրբեջանի ագրեսիան անվանել է «հնարավորություն» խաղաղության և կայունության համար
Նրա խոսքով, կողմերը պայմանավորվել են խորացնել Թուրքիայի հաջող համագործակցությունը Ադրբեջանի և...
Երևանի և Բաքվի միջև միմյանց դեմ միջազգային դատական ​​հայցերը հետ կանչելու համաձայնություն չկա. Միրզոյան
Քննարկվում են տարբեր տարբերակներ...
Դպրոցներ կային՝ մեզ ագրեսիվ դիմավորեցին, մի տեղ ասացին՝ կարող ա դուք մուսուլման եք. զոհվածի հայր
Մենք 7 հոգանոց տարբեր խմբեր էինք կազմել, որպեսզի այցելենք դպրոցներ, սակայն…
Այս պահի դրությամբ 23 մարդ դեռեւս պահվում է անազատության մեջ Բաքվում. Արարատ Միրզոյան
2023 թվականի հենց առաջին օրից մենք արդեն ունենինք շատ կոնկրետ իրավիճակ՝...
«Փաշինյանը 2018–ին խոստացել էր վերադարձնել տարածքները».Ալիև
«Բայց, ցավոք, 2019-ին Հայաստանի նոր ղեկավարությունը բացարձակապես անընդունելի առաջարկներ արեց»․․․
Զոհված զինծառայողների ընտանիքները փոխնակ մոր ծառայությունից կարող են օգտվել նաև 2-րդ անգամ, եթե ընտանիքում կա 2 զոհված
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում ընդլայնեց զոհված...
Ամենաշատ