News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս շաբաթ հյուսիսարեւմտյան եւ կենտրոնական Եվրոպայում եւս մի կիզիչ շոգ կգրանցվի՝ լրացուցիչ ճնշում գործադրելով մայրցամաքի գերծանրաբեռնված էներգետիկ ենթակառուցվածքների վրա, գրում է Bloomberg-ը։

Սպասվում է, որ ուրբաթ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում եւ Ֆրանսիայում ջերմային ալիքները գրեթե 36 աստիճանի կհասնեն, հայտնում է Maxar Technologies LLC-ն: Շոգը կմեծացնի հովացման անհրաժեշտությունը եւ կխորացնի արդեն չոր պայմանները, որոնք վնասակար են մշակաբույսերի համար, եւ ջրի օգտագործման սահմանափակումներ կներդնի:

Էքստրեմալ շոգն արդեն վնասն է հասցրել մայրցամաքում. Ֆրանսիայում գրանցվել է ռեկորդային ամենաչոր հուլիսը, իսկ Անգլիայում՝ ամենաչորը վերջին 90 տարվա ընթացքում, ինչն ընդգծում է կլիմայի տաքացման ազդեցությունը կենսական ենթակառուցվածքների վրա: Հռենոս գետի ջրի մակարդակը, որը կարեւոր զարկերակ է ապրանքների փոխադրման համար, այնքան ցածր է, որ ջրային ճանապարհի որոշ հատվածներում առեւտուրը կարող է դադարեցվել:

Շոգը հրդեհների պատճառ է դարձել Լոնդոնի մերձակայքում, եւ նախազգուշացումներն առ այն, որ երկաթուղային գծերը կարող են շեղվել, ստիպել են էլեկտրակայաններին հզորության ցածր մակարդակներով աշխատել՝ գերտաքացումից խուսափելու համար: Ֆրանսիայում կարգավորիչ մարմինները Electricite de France SA-ին հինգ ատոմակայաններին տաք ջուրը գետերը լցնելու ժամանակավոր թույլտվություն են տվել, ինչը կարող է խախտել բնապահպանական չափանիշները:

Թեեւ ջերմաստիճանը հազիվ թե հասնի հուլիսին սահմանված ռեկորդային մակարդակին, ջերմային ալիքը գալիս է պատմական էներգետիկ ճգնաժամի ֆոնին, քանի որ Ռուսաստանը կրճատում է բնական գազի մատակարարումները տարածաշրջան: Ճգնաժամը նպաստել է բուռն աճող գնաճին, ինչը կարող է ռեցեսիա առաջացնել Եվրոպայի որոշ խոշորագույն տնտեսություններում: Գերմանիայում եւ Ֆրանսիայում էլեկտրաէներգիայի գները վերջին օրերին աճել են՝ ռեկորդային առավելագույնի հասնելով։

Maxar-ի կանխատեսմամբ՝ մինչեւ ուրբաթ Լոնդոնում շոգը 31.5 աստիճանի կհասնի, իսկ Ֆրանկֆուրտում՝ 32.5 աստիճանի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղանակը Հայաստանում
Հայաստանի տարածքում ապրիլի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ...
Չեխիայում 30 աստիճան շոգից հետո սառնամանիքը վերադարձել է
Ցրտահարությունը, ըստ նախնական տվյալների, ոչնչացրել է խաղողի ապագա բերքի մոտ 40%-ը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 12-ին հանրապետության առանձին վայրերում գիշերային ժամերին սպասվում են անձրեւներ...
Ամենաշատ