News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՉԺՀ-ի եւ Սինգապուրի մի խումբ գիտնականներ Չինաստանում հայտնաբերել են հենիպավիրուսի նոր տեսակ, հավանաբար՝ կենդանական ծագմամբ, որով արդեն վարակվել Է առնվազն 35 մարդ, գրում Է չինական «Պենպայ» հրատարակությունը։ Ավելի վաղ «Նոր Անգլիայի բժշկական հանդեսում» (NEJM) հրապարակվել Է Չինաստանի եւ Սինգապուրի գիտնականների համատեղ ուսումնասիրություն: Գիտնականները հայտարարել են Չինաստանի տարածքում հենիպավիրուսի նոր տեսակի հայտնաբերման մասին, որն իրենք անվանել են «Լանյա»:

«Երեսունհինգ հիվանդները, որոնք ախտահարվել են «Լանյա» վիրուսով (Langya henipavirus,LayV), հայտնաբերվել են Չինաստանի Շանդունի եւ Հենանի նահանգներում»,-ասվում Է հաղորդագրության մեջ: «Լանյա»-ով վարակման ախտանշաններն են՝ տենդը, հոգնածությունը, հազը, անորեկսիան, միալգիան, սրտխառնոցը, փսխումը: Գիտնականները, որոնց խոսքը մեջբերում Է հրատարակությունը, նշում են, որ նոր վիրուսը նման Է Նիպախ վիրուսին, սակայն մինչեւ այժմ վարակման դեպքերը մահացու կամ շատ լուրջ չեն եղել: Դրա հետ մեկտեղ գիտնականները դեռ չեն որոշել, թե կարող Է արդյոք «Լանյա»-ն մարդուց մարդուն փոխանցվել:

Վիրուսի նկատմամբ հակամարմիններ են հայտնաբերվել  այծերի ու շների մոտ:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ