News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը զգուշացրել է լարվածության պատճառով սխալ հաշվարկների մասին։  

Նա նշել է, որ Սինգապուրը կբախվի տարածաշրջանում ինտենսիվ մրցակցությանն ու լարվածությանը, եւ անհրաժեշտ է նախապատրաստվել ապագային, հաղորդում է Reuters-ը։  

«Մեր շուրջը ամպեր են կուտակվում։ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունները վատանում են անլուծելի խնդիրների, խորը կասկածների եւ սահմանափակ փոխգործակցության պատճառով»,-ասել է նա։  

Նա նշել է, որ Սինգապուրի հեռանկարը «զգալիորեն խամրած է»՝ հավելելով, որ առաջիկա ամիսներին կառավարությունը լրացուցիչ միջոցներ կձեռնարկի՝ օգնելու մարդկանց հաղթահարել գների աճը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ