News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Լոռու մարզի Տաշիր համայնքում մոտ ապագայում անասնաբուծական նոր համալիր է կառուցվելու, որի հիմնաքարերից մեկի մեջ տեղադրված է «ժամանակի պարկուճ»` ապագա սերունդների համար հաղորդագրությամբ. 2022 թվականի օգոստոսի 5-ին հիմք է դրվել Հայաստանի տնտեսությունը զարգացնելու մի նոր նախաձեռնության, որը հնարավորություն կտա գալիք սերունդներին որակյալ մթերքներով եւ անվտանգ պարենով ապահովել:

Համալիրըտարբերվելու է Հայաստանում գործող այլ ֆերմաներից՝ թե՛ իր մեծությամբ, թե՛ աշխատանքին մոտեցումով, եւ թե՛ կիրառվելիք նորագույն տեխնոլոգիաներով։ Այստեղ բուծվելու են ցեղական կովեր եւ խոզեր, արտադրվելու է բարձր որակի կաթնամթերք եւ մսամթերք։

Նոր համալիրի կառուցման եւ արտադրության ամբողջական ցիկլի զարգացման համար Եվրասիական զարգացման բանկը «Երեմյան Փրոջեքթս»-ին 25 մլն ԱՄՆ դոլար կտրամադրի։ Հայաստանի կառավարության, Եվրասիական զարգացման բանկի եւ «Երեմյան ֆարմի» միջեւ արդեն համագործակցության հուշագիր է ստորագրվել։

Այս նախագծի իրականացմանընպաստել է «Երեմյան Փրոջեքթս»-ի Ջերմուկի տավարաբուծական ֆերմայի հաջողությունը։2019 թվականին հիմնադրված այս ֆերմայում բուծվում են Եվրոպայից ներկրված մաքրացեղ հոլշտեյն, ֆլեկվի, անգուս եւ ջերսի տոհմային բարձրարժեք գենետիկայով կովեր, որոնց կեցության, կերակրման եւ վերարտադրության համար ապահովված են անհրաժեշտ բոլոր պայմանները:

Ֆերմայում կիրառվում են ջրամատակարարման ավտոմատ սարքեր,գոմաղբի ավտոմատ հեռացման սարքեր, օդափոխության համակարգ, կովերի համարտեղադրված են հանգստի ռետինե ներքնակներ, ավտոմատ քորիչներ:

Բարձրորակ կաթ ստանալու համար կենդանիներին որակյալ կեր է անհրաժեշտ, եւ այդ կերը եւս արտադրվում է հենց «Երեմյան Փրոջեքթս»-ի կողմից: Արմավիրի մարզում ընկերությունը հացահատիկային կուլտուրաներ է աճեցնում, որոնք այնուհետեւ տեղափոխվում են Արարատի մարզի Արալեզ համայնքում գտնվող կերաղաց, որտեղ էլ ցորենի, գարու, եգիպտացորենի, սոյայի եւ արևածաղկի քուսպի համապատասխան չափաբաժիններով խառնուրդից ստանում են ճիշտ բալանսավորված համակցված կեր:

Լոռու մարզի Տաշիր համայնքում կառուցվելիք անասնապահական համալիրը 29 հեկտար մակերես է զբաղեցնելու եւ ներառելու է կաթնատու կովերի եւ մայրացուխոզերիհամար նախատեսված ֆերմաներ՝ մի շարք նորարարական լուծումներով եւ ավտոմատացված համակարգերով, սպանդանոց, կերային կուլտուրաներիաճեցմանհամարնախատեսվածհողատարածք, սեփական կերաղած եւ կերախառնուրդի պահեստ:

«Տավարաբուծարանը նախատեսված է 1200 կաթնատու անասունների համար, դա նշանակում է, որ 2400 գլխի համար է նախատեսված: Ակնկալում ենք օրական 30-ից ավել տոննա կաթ ստանալ», - հայաստանյան եւ օտարերկրյա լրագրողների հետ զրույցում նշեց «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը:

Տավարաբուծարանը ունենալու է 3 մասնաշենք, որոնցից 2-ը նախատեսված են կաթնատու կովերի համար, մյուսը՝ մսատու կենդանիների համար: Լինելու են նաեւծնարանեւ խնդիրներ ունեցող կենդանիների համար նախատեսված հատված։ Համալիրը գերհագեցած է լինելու ավտոմատ համակարգերով, այդ թվում՝ լինելու է գոմաղբի ավտոմատ հեռացման համակարգ, որի միջոցով այն գոմերից խողովակների միջոցով տեղափոխվելու է հատուկ հորեր՝ հետագայում հողերի պարարտացման նպատակով օգտագործելու համար։

Կիթը լինելու է ավտոմատացված՝ ինչպես Ջերմուկի ֆերմայում, իսկ կաթի տեղափոխումը դեպի Երեւանի գործարան իրականացվելու է 30 տոննա տարողությամբ հատուկ մեքենաների միջոցով՝ անվտանգության բոլոր կանոնների պահպանմամբ:

Ինչ վերաբերում է խոզաբուծարանին, այն նախատեսված է 580 խոզամայրի համար: Տարեկան 16 500 գլուխ խոզի մորթից հնարավոր է լինելու ստանալ 700 տոննայից ավել տեղական բարձորակ միս ։Այստեղ պահվելու  եւ բուծվելու են Եվրոպայից ներկրված կանադական մաքրացեղ խոզատեսակներ ՝լանդրաս, յորկշիր, դյուրոկ:

Անասնապահական համալիրն ունենալու է նաեւ ժամանակակից տեխնիկաներով հագեցած սպանդանոց, որտեղ հնարավոր կլինի սանիտարահիգիենիկ բոլոր պայմաններին համապատասխան անվտանգ մորթիրականացնել, միսը պատշաճ պայմաններում պահել եւ տեղափոխել գործարան՝ հետագա մշակման համար։

«32 մլն դոլարի ներդրում է պահանջում այս ծրագիրը, քանի որ նաեւ գործարանն է վերակազմավորվելու, նոր կորպուսներ են պատրաստվելու, որ կաթնամթերքը վերամշակվի», - նշեց Դավիթ Երեմյանը:

Նրա խոսքով՝ ընկերության թե՛ արդեն գործող, եւ թե՛ ապագա ֆերմայի արտադրանքը նախատեսված է երկրի ներսում պահանջարկը բավարարելու, այլ ոչ արտահանման համար, քանի որ Հայաստանում այս պահին որակյալ կաթնամթերքի պակաս կա:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ Հայաստանում անասնապահության ոլորտում սա ամենախոշոր նախագծերից մեկն է, եւ այն մեծ ազդեցություն կունենա գյուղատնտեսության ոլորտի զարգացման վրա:

«Ծրագիրը բավական մեծ է, մի քանի տասնյակ միլիոն դոլար արժողությամբ, եւ Հայաստանի անասնապահական ոլորտի ամենախոշոր նախագծերից է: Կառավարությունը փորձում է թե՛ գյուղատնտեսության, թե՛ ընդհանուր տնտեսության արտադրողականությունը բարձրացնել, եւ դա գյուղատնտեսության մեջ հնարավոր է անել միայն խոշոր ֆերմաների եւ խոշոր ծրագրերի միջոցով: Այսօրվա այս ծրագիրը շատ մեծ ազդեցություն է ունենալու գյուղատնտեսության արտադրողականության բարձրացման, գյուղատնտեսական ապրանքների որակի բարձրացման իմաստով, ինչպես նաեւ նոր նշաձող է սահմանելու գյուղատնտեսական ստանդարտների մեջ», - ասաց Քերոբյանը:

Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովն իր հերթին նշեց, որ սա բանկի՝ Հայաստանում իրականացվող մի քանի նախագծերից մեկն է, եւ այն ունենալու է տնտեսական ու սոցիալական էական ազդեցություն, նպաստելու է նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ գյուղական բնակավայրերի զարգացմանը, որտեղ ապրում է Հայաստանի բնակչության 36%-ը:Ավելին, Պոդգուզովը հույս ունի, որ այս նախագծի փորձն ապագայում հնարավոր կլինի կիրառել նաեւ այլ երկրներում:

«Սննդի, անասնաբուծության զարգացման, կաթնամթերքի մշակման թեման մի բան է, որը կարելի է կիրառել նաեւ Ռուսաստանի Դաշնությունում, Ղազախստանում և Ղրղզստանում. սրանք այն երկրներն են, որտեղ մենք ակտիվորեն աշխատում ենք:Մենք կարող ենք «Երեմյան» ընկերության մշակումները կիրառել նաեւ այլ երկրներում», - նշեց Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
Տեսչական մարմնի կողմից նշված խմբաքանակների համար տրվել է «Արտադրանքի…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 17-ին, կազմել է...
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կարևորել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հետ համագործակցության խորացումը
Ուրվագծելով հիմնական առաջնահերթությունները՝ կոմիտեի նախագահն առանձնացրել է հողամասի նպատակային նշանակության փոփոխության...
Լիլիթ Շաբոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
Մենք կարևորում ենք բաց և թափանցիկ աշխատանքը ԶԼՄ-ների ներկայացուցիչների...
Քննարկվել են անտառների պահպանության, ծավալների ավելացման ու գրագետ կառավարման խնդիրները. հանդիպում ՇՄ նախարարությունում
Ծրագիրն ուղղված է մոտ 5700 հեկտար անտառածածկույթը (ավելացրած ընդհանուր անտառային ծածկույթի 2%-ը և ԱՄՍՆ թիրախի 24%-ը) ընդլայնելուն՝ ապահովելով...
Փորձագետ. Հայաստանի իրական տնտեսությունից դուրս է բերվել մոտ 2 մլրդ դոլար
Մի երկրի համար, որն ունի սահմանափակ ֆինանսական ռեսուրսներ և անընդհատ փորձում է ռեսուրսներ ներգրավել դրսից, սա շռայլություն է
Ամենաշատ