News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն որեւէ երկրի հետ կոնֆլիկտ չի փնտրում, եւ Չինաստանի արձագանքն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան այցին չի օգնում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Մենք որեւէ տեղ կոնֆլիկտ չենք փնտրում»,- ասել է Բլինքենը Հարավային Աֆրիկայում կայացած մամուլի ասուլիսին։ Նա ընդգծել է, որ Փելոսիի ուղեւորությունը խաղաղ է անցել։ «Չինաստանի պատասխանը Թայվանին եւ ռազմական քայլերը, որոնք իբր ձեռնարկվել են ի պատասխան մեր Կոնգրեսի անդամի խաղաղ այցին, չեն օգնում»,- ասել է նա։

Չինաստանի գործողությունները, որը հրաժարվել է կլիմայի փոփոխության հարցերում ԱՄՆ-ի հետ համագործակցությունից, շատ հիասթափեցնող են, բայց դա պատիժ է ոչ միայն Վաշինգտոնի, այլեւ ամբողջ աշխարհի, հատկապես՝ զարգացող երկրների համար, ընդգծել է Բլինքենը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ