News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պարզվել է, որ ավստրիական Վիեննան աշխարհի լավագույն վայրն է ապրելու համար, իսկ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը՝ վատագույնը, այդ մասին են վկայում Economist Intelligence Unit-ի (EIU) կողմից անցկացված հետազոտության արդյունքները, հայտնում է CNBC-ն։

Փորձագետները նշել են 2022-ին հարմարավետ ապրելու համար ամենահարմար քաղաքների տասնյակը։ Հետազոտությունը գնահատել է 172 քաղաք հինգ կատեգորիաներով՝ կայունություն, առողջապահություն, մշակույթ եւ շրջակա միջավայր, կրթություն եւ ենթակառուցվածք։

Վիեննայում կայունությունը 100-ից 95 է գնահատվել, առողջությունը՝ 83.3, մշակույթը եւ շրջակա միջավայրը՝ 98.6, կրթությունն ու ենթակառուցվածքները՝ 100: Ապրելու համար լավագույն վայրերի ցանկում Ավստրիայի մայրաքաղաքին հաջորդում է Կոպենհագենը, որին հաջորդում է շվեյցարիական Ցյուրիխը։ Լավագույն հնգյակը եզրափակում են կանադական Կալգարին եւ Վանկուվերը։ Ցուցակում են նաեւ Ժնեւը, Ֆրանկֆուրտը, Տորոնտոն, Ամստերդամը, Օսական եւ Մելբուրնը։

Դամասկոսում կայունությունը 20 միավոր է գնահատվել, առողջությունը՝ 29.2, մշակույթն ու շրջակա միջավայրը՝ 40.5, կրթությունն ու ենթակառուցվածքները՝ համապատասխանաբար 33.3 եւ 32.1: Ապրելու համար վատագույն վայրերի ցանկում երկրորդ տեղում Նիգերիայի Լագոսը, երրորդը՝ Լիբիայի Տրիպոլին։ Ալժիրը, Կարաչին, Պորտ Մորսբին, Դաքան, Հարարեն, Դուալան եւ Թեհրանը եւս որպես վատն են ճանաչվել ապրելու համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ