News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզում այսօր քաղաքացիներ են մոլորվել։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Ըստ հաղորդագրության` ժամը 13։08-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղի «Ապագա ռեզորթ» հանգստյան գոտուն հարակից անտառում ուսուցչուհին իր աշակերտների եւ մեկ ծնողի հետ մոլորվել է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քաղաքացիները մոլորվել են Ենոքավան գյուղի «Ապագա ռեզորթ» հանգստյան գոտուն հարակից անտառում:

Փրկարարները մոլորված 19 քաղաքացիներին հայտնաբերել եւ ուղեկցել են Ենոքավան գյուղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ