News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որով Տարոն Նազարյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի օգոստոսի 1-ի ԲԴԽ-74-Ո-241 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Տարոն ՆԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»:

Նախագահի մեկ այլ հրամանով Մխիթար Պապոյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի օգոստոսի 1-ի ԲԴԽ-74-Ո-242 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար ՊԱՊՈՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ