News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պարզվել է երեկ՝ օգոստոսի 7-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի  հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը, հայտնում է shamshyan.com 

Ըստ կայքի՝ պարզվել է, որ Mercedes E320 մակնիշի ավտոմեքենան վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Թաթուլ Մանուկյանը, Opel Zafira-ն վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 73-ամյա Վոլոդյա Մարտիրոսյանը, իսկ Mercedes C300 մակնիշի ավտոմեքենան վարել է  Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Ժորա Ավետիսյանը:

Վթարի հետևանքով Mercedes E320-ի ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 28-ամյա Վահե Մանուկյանն ու Opel-ի ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ, 43-ամյա  Կարեն Մարտիորսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով՝ Mercedes C300–ի վարորդ Ժ. Ավետիյանը «Արարատբանկ» ԲԲԸ-ի  Հրազդանի մասնաճյուղի կառավարիչն է:

Տպել
Ամենաշատ