News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ծանր իրադրության պայմաններում, ՀՀ իշխանությունը բացառապես մեկ ուղղությամբ է աշխատում՝ առկա և սպասվելիք ծանր կորուստները սրա կամ նրա վրա բարդելու՝ իրեն բնորոշ աշխատանքով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Այս փուլում դա Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է լինելու, իսկ երկարաժամկետ՝ հավաքական առումով, արցախցին։

Ճիշտ է՝ ավանդական գիծը պահպանվում է՝ «ամեն ինչի համար ռուսներն են մեղավոր», բայց Արայիկ Հարությունյանի կերպարը պատասխանատվություն բարդելու համար իդեալական է՝ հաշվի առնելով, որ մեծ թվով հարցերում Հարությունյանն իսկապես պատասխանատվության ահռելի բաժին ունի։

Ի դեպ, պատերազմը ծածկադմփոց անելու օպերացիայում Արայիկը որպես «զոհ» իր կայուն տեղն ունենալու է՝ ուղղակի իր հերթը դեռ չի հասել՝ շարքում դեռ լիքը զինվորականներ կան։

Կառավարության նախորդ նիստում փաշինյանական կրկեսը, որում նա փորձում էր հանրությանը վստահեցնել, թե տեղյակ չէ՝ ինչո՞ւ է հանձնվում Բերձորը կամ ի՞նչ նոր ճանապարհ են ամիսներով կառուցել ադրբեջանցիները, հենց դրա մասին է վկայում։

Սրա մասին են խոսում նաև կուլիսներում ծավալվող թեժ զրույցները, որոնք ավելի շատ «մարտեր առանց կանոնների» մրցաշար են հիշեցնում։

Իսկ թե ինչ է սպասվում Արցախին և Հայաստանին, անկասկած, սրանց հետաքրքրում է զուտ իրենց իշխանությունը պահպանելու տեսանկյունից։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ