News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները խուզարկում են Ֆլորիդայի նահանգում գտնվող Մար-ա-Լագոյի իր կալվածքը։

«Համապատասխան կառավարական կառույցների հետ աշխատանքի եւ համագործակցության համատեքստում իմ տան այդ չհայտարարված խուզարկությունն անհրաժեշտ կամ տեղին չէր»,- նշվել է Թրամփի հայտարարությունում, որը երկուշաբթի տեղակայվել է Truth Social սոցիալական ցանցի նրա էջում։ Նախկին նախագահը խուզարկությունն անվանել է արմատական ձախ դեմոկրատների հարձակում, որոնք չեն ցանկանում, որպեսզի նա մասնակցի 2024թ. նախագահական ընտրություններին։

Թրամփը խուզարկությունը համեմատել է 1972թ. Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջորջ Մակգովերնի՝ Վաշինգտոնի Watergate հյուրանոցում գտնվող գրասենյակ հատուկ ծառայությունների հինգ ներկայացուցիչների ներխուժման հետ։ «Նման հարձակում կարող էր տեղի ունենալ միայն երրորդ աշխարհի քայքայված երկրում։ Ցավոք, Ամերիկան հիմա այդպիսի երկրներից մեկն է՝ նախկինում երբեք չտեսնված կոռուպցիայի մակարդակով»,- ավելացրել է նա։

Նախկին նախագահը չի տեղեկացրել, թե ինչի հետ են կապված խուզարկությունները, ինչ են փնտրել ՀԴԲ-ի աշխատակիցները եւ արդյոք ինչ-որ իրեր առգրավել են, բայց նշել է, որ նրանք բացել են իր չհրկիզվող պահարանը։ Նա ավելացրել է, որ Մար-ա-Լագոն «ներկա պահին պաշարման մեջ է»։

Խուզարկությունը Մար-ա-Լագոյում տեղի է ունեցել ԱՄՆ արդարադատության նախարարության աշխատանքի ակտիվացման ֆոնին. վերջինը հարցման է ենթարկում Թրամփի աշխատակազմի նախկին աշխատակիցներին 2021թ. հունվարին Թրամփի կողմնակիցների կողմից Կապիտոլիումի զավթումից առաջ նրա ունեցած ծրագրերի եւ գործողությունների վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ