News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 03
USD
406.22
EUR
397.24
RUB
7.09
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի Թայվանի զինված ուժերը կղզու հարավային Փինդուն գավառում հրետանային մարտական հրաձգությամբ զորավարժություններ են սկսել։ Այս մասին տեղեկացրել է Թայվանի Ութերորդ բանակային կորպուսի ներկայացուցիչը։

Զորավարժությունները ներառում են 155 միլիմետրանոց ինքնագնաց հաուբիցների եւ 120 միլիմետրանոց ականանետերի գործադրում։ Դրանց նպատակն է՝ ստուգել հրետանու մարտունակությունը պայմանական հակառակորդի ներխուժումից պաշտպանվելու գործում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Սա պատասխանն է լայնամասշտաբ այն զորավարժությունների, որոնք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդա-ազատագրական բանակը (ՉԺԱԲ) սկսել է օգոստոսի 4-ին Թայվանի շուրջ։ Միեւնույն ժամանակ, թայվանյան լրատվամիջոցների տեղեկացմամբ, հրետանային զորավարժությունները նախատեսվել էին դեռեւս այդ իրադարձություններից առաջ։

Բացի այդ, սեպտեմբերի 5-ին Թայվանի բանակը մտադիր է Փինդունում իրականացնել ամենամյա զորավարժություններ դիպուկահարների, հատուկ նշանակության ուժերի, համազորային գումարտակների, «Ծխե ընձառյուծ» զրահամեքենաների եւ ականանետերի մասնակցությամբ։ Թայվանի կենտրոնական տեղեկատվական գործակալության հաղորդմամբ՝ զորավարժությունների ընթացքում գործի կդրվեն նաեւ AH-1W Super Cobra եւ AH-64 Apache հարվածային ուղղաթիռները։

ՉԺԱԲ-ը  օգոստոսի 4-ին Թայվանի շուրջ վեց ջրավազաններում սկսել է լայնամասշտաբ զորավարժություններ՝ հրթիռային հրաձգությամբ։ Դրանք սկսվել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայբեյ այցի ավարտի հաջորդ օրը։ Այցն առաջ է բերել Պեկինի բուռն արձագանքը։

Թայվանը սեփական վարչակազմ ունի 1949-ից, երբ կղզի փախան Գոմինդանի ուժերի մնացորդները՝ Չան Կայշիի (1887-1975) գլխավորությամբ, Չինաստանում պարտվելով քաղաքացիական պատերազմում։ Այդ ժամանակվանից Թայբեյը պահպանում է դրոշը եւ նախկին Չինաստանի Հանրապետության (որը գոյություն ուներ մայրցամաքում մինչեւ կոմունիստների իշխանության գալը) մի քանի այլ ատրիբուտներ։ Համաձայն Պեկինի պաշտոնական դիրքորոշման, որը պաշտպանում է երկրների մեծ մասը, այդ թվում եւ Ռուսաստանը, Թայվանը Չինաստանի նահանգներից մեկն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ