News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 03
USD
406.22
EUR
397.24
RUB
7.09
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանը Սինգապուրի Ազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել այդ երկրի նախագահ Հալիմա Յակոբին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են 4-րդ նախագահի գրասենյակից։

Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.

«Սինգապուրի՝ որպես  արագ զարգացած պետության օրինակը  լավագույնս է վկայում, որ երկրի փոքր չափերը ոչ միայն չեն կարող խոչընդոտել նրա զարգացմանը, այլև, ընդհակառակը, կարող են առավելություն և հաջողության գրավական լինել:

Մեր համատեղ քննարկումների, այդ թվում՝ անցյալ տարի Սինգապուր իմ այցի շրջանակում տեղի ունեցած մեր հանդիպման ընթացքում բազմիցս ենք խոսել թե՛ այդ մասին, թե՛ հայ-սինգապուրյան օրակարգի շուրջ: Այդ առիթով ես ջերմ հիշողություններ ունեմ, և ուրախ եմ, որ մեր տեսակետներում շատ ընդհանրություններ ենք արձանագրել:

Մեր ժողովուրդները մշտապես աչքի են մարդկային որակյալ կապիտալով: Հենց այս մեծագույն հարստությունն է ընկած հայ-սինգապուրյան հարաբերությունների հիմքում՝ լինելով խոստումնալից հեռանկարի գրավականը»:

Տպել
Ամենաշատ