News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 03
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Չինական «Ցերերա-1» կրիչ հրթիռը երեքշաբթի հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել երեք արբանյակ, տեղեկացրել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Հրթիռն արձակվել է երեքշաբթի, տեղի ժամանակով ժամը 12.11-ին, Գանսյու (Չինաստանի հյուսիս-արեւմուտք) նահանգի Ցզյուցյան տիեզերակայանից։ Հրթիռը ուղեծիր է դուրս բերել երկու «Թայցզին-1» եւ մեկ «Դունհայ-1» արբանյակ։ Արբանյակները նախատեսված են Երկրի հեռահար զննման համար։

«Ցերերա-1» («Գուշենսին-1») հրթիռը ստեղծել է չինական մասնավոր Galactic Energy ընկերությունը՝ ոչ մեծ առեւտրային արբանյակների արձակման գծով չինացի եւ օտարերկրացի հաճախորդներին բարձրորակ եւ ոչ թանկ ծառայություններ մատուցելու համար։

Հրթիռի երկարությունը մոտ 20 մետր է, տրամագիծը՝ 1,4 մետր, մեկնարկային զանգվածը՝ 33 տոննա։ Արեւասինքրոն ուղեծիր կարող է դուրս բերել մոտ 300 կիլոգրամ ընդհանուր քաշով բեռ։

«Ցերերա-1» շարքի հրթիռների համար այս արձակումը երրորդն էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սաուդյան Արաբիան ծրագրում է 2023 թվականին տիեզերք ուղարկել առաջին կին տիեզերագնացին
Թագավորությունն ակտիվորեն խթանում է գիտությունն ու տեխնոլոգիան «Տեսլական 2030» մեծ ծրագրի շրջանակում․․․
Ամերիկյան ընկերությունը առաջին թուրք տիեզերագնացին կուղարկի տիեզերք
Թուրքիան մտադիր է համագործակցել Axiom Space-ի հետ՝ տիեզերագնաց ընտրելու համար․․․
ԱՄԷ-ն նոյեմբերին կթողարկի իր առաջին լուսնագնացը
Նրա խոսքով՝ «Ռաշիդ» լուսնագնացը, որն անվանվել է Դուբայի իշխող ընտանիքի պատվին, կթողարկվի նոյեմբերի 9-15-ի միջեւ ընկած ․․․
Գիտնականները հայտնել են Մարսի լեռնային ապարներում օրգանական նյութերի առկայության մասին
Դելտայում մեր ուսումնասիրած ապարներն ունեն օրգանական նյութերի ամենաբարձր կոնցենտրացիան․․․
Չինաստանը նոր լուսնային հանքանյութ հայտնաբերելուց հետո ծրագրում է երեք անօդաչու առաքելություն ուղարկել Լուսին
Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ տիեզերական մրցավազքն արագանում է․․․
Artemis 1 առաքելությունը դեպի Լուսին ուղարկելու ՆԱՍԱ-ի հաջորդ փորձը սեպտեմբերի 23-ին եւ 27-ին կարող է տեղի ունենալ
Նախորդ երկու փորձերը չեղարկվել էին այն բանից հետո, երբ տիեզերական արձակման համակարգի հսկայական հրթիռը տեխնիկական խափանումներ էր ունեցել․․․
Ամենաշատ