News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 03
USD
406.22
EUR
397.24
RUB
7.09
Տեսնել լրահոսը

ՀՀ իշխանությունները, վախենալով իրենց նկատմամբ քաղաքական դժգոհությունից և սեփական պաշտոնները կորցնելուց (սա իրենց մղձավանջն է, և պաշտոններն ավելին են, քան երկրի անվտանգությունը), թաքցնում կամ արդարացնում են ադրբեջանական հանցավոր արարքները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Աղավնոյում իմ վերջին այցի ժամանակ փաստեր էինք հավաքել, որ  ադրբեջանական զինծառայողները կենդանիներ (նաև խոշոր եղջերավոր) են մորթում ու ոչ պետքական օրգանները կամ սատկած կենդանիների օրգանները գցում այն ջրի մեջ, որից օգտվում են գյուղի բնակիչները: Դրա պատճառով ջրում հայտնվում էին առնետներ, արձանագրվել էին ջրից զանգվածային թունավորման դեպքեր, այդ թվում՝ թունավորվել էին երեխաներ ու տարեցներ: Այս մասին նշել էին գյուղի բոլոր բնակիչները:

Մարդկանց տներն ադրբեջանական ամբողջական դիտարկման ներքո էին:

Երբ գյուղատնտեսական աշխատանքների համար մարդիկ փորձում էին մոտենալ իրենց հողատարածքներին (անգամ մի քանի հարյուր մետր հեռավորության վրա), ադրբեջանական զինված ուժերն կրակում էին: Մարդիկ հնարավորություն չունեին վաստակելու ընտանիքի եկամուտը:

Ադրբեջանական իշխանությունները վարել ու հիմա էլ վարում են խաղաղ բնակիչներին ահաբեկելու, հուսահատության մթնոլորտ առաջացնելու նպատակային քաղաքականություն: Ադրբեջանական հանցավոր արարքները թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի նկատմամբ բնույթով նույնն են՝ Արցախում ագրեսիվ դրսևորումներով:

Բա ցեղասպանությունն էլ ինչպե՞ս է լինում: Ու այսքան ժամանակ ի՞նչ է Հայաստանն արել այս փաստերն օգտագործելու, միջազգային մեխանիզմներ աշխատեցնելու համար:

ՀՀ իշխանություններն իրենց համար ներքին քաղաքական անվտանգ ձևակերպում են սովորել` «Ադրբեջանն իրականացնում է էթնիկ զտումներ»:  Բայց հիմքում չեն դնում փաստեր, չեն կապում դա ցեղասպան քաղաքականության ու ինքնորոշման իրավունքի հետ, այլ օգտագործում են միայն այս ընդհանուր ձևակերպումը, այն էլ քաղաքական կոնտեքստներում ու գլխավորապես իրենց ներքին քաղաքական քարոզի համար: Բայց այս մոտեցումն Ադրբեջանի համար ոչ միայն մեծ խնդիրներ կամ, առհասարակ, խնդիրներ չի ստեղծում, այլ ավելի է ամրապնդում նրանց դիրքերը:

Բերձորի և Աղավնոյի հանձնումն Ադրբեջանին Հայաստանի իշխանությունների կործանարար քաղաքականության հերթական դրսևորումն է:

Այս քայլը լրջագույն վտանգի տակ է դնում Հայաստանը, մասնավորապես` Սյունիքը, հատկապես այն ֆոնին, որ ՀՀ իշխանությունները, վախենալով իրենց նկատմամբ քաղաքական դժգոհությունից և սեփական պաշտոնները կորցնելուց (սա իրենց մղձավանջն է, և պաշտոններն ավելին են, քան երկրի անվտանգությունը), թաքցնում կամ արդարացնում են ադրբեջանական հանցավոր արարքները:

Առանց այն էլ ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր ներկայությունը ՀՀ գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին անհնարինության է վերածել մարդկանց կյանքը:

Այսպիսի մանդատ Հայաստանի իշխանությունները ՀՀ քաղաքացիներից չեն ստացել»,- նշված է գրառման մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախը ծանր վահան է, իսկ վահանը բեռ համարող ժողովուրդը դատապարտված է. Դավիթ Բաբայան
Այն վահան է, որը դարեր շարունակ պաշտպանել է Հայաստանը և ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը...
Արդեն երկրորդ անգամ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ ռազմագերիների ազատ արձակելու իր խոստումը. Փաշինյան
Առաջին անգամ հրաժարվել է մայիսին՝ խախտելով Բրյուսելում տված խոստումը...
Ստորագրե՞լ, թե՞ չստորագրել. սա չէ´ խնդիրը. Վահե Հովհաննիսյան
Սա ընդդիմության, մեր բոլորի սուր խնդիրն է. չկա կոորդինացված աշխատանք։…
Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործումը Մոսկվայի, Երեւանի եւ Բաքվի միջեւ պայմանավորվածությունների իրականացման համար
Միեւնույն ժամանակ, Լավրովն ընդգծել է, որ աշխարհում արագ փոփոխվող իրավիճակը թելադրում է ԱՊՀ շրջանակում ազնիվ, հավասար եւ փոխշահավետ ․․․
ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցություններում ոչ մի «էքստարածքային միջանցքի» մասին խոսք չկա. Օվերչուկ
Հաղորդակցությունների բացումը հնարավոր կդարձնի առեւտրային եւ հումանիտար կապերի զարգացումը, նշել է Օվերչուկը...
Ռոբերտ Քոչարյանը հստակ նշեց. Արցախի հարցն առաջին հերթին պետք է բարձրացնի Արցախի ժողովուրդը. Գեղամ Մանուկյան
Երկրորդ նախագահի մամուլի ասուլիսում հանրությանը հուզող հարցեր են հնչել...
Ամենաշատ