News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 03
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

WhatsApp մեսենջերը միանգամից մի քանի նոր գործառույթ կունենա՝ օգտատերերի գաղտնիությունը բարելավելու համար, հայտնում է The Verge պորտալը։

Առաջին հերթին օգտատերը կկարողանա թաքցնել իր առցանց կարգավիճակը։ Անցյալ դեկտեմբերին մեսենջերի ադմինիստրացիան մի գործառույթ էր ներկայացրել, որը թույլ է տալիս լռելյայն թաքցնել ձեր առցանց կարգավիճակը բոլոր անծանոթներից: Այժմ դուք կարող եք ցանկացածից թաքցնել ցանցում ձեր վերջին հայտնվելու մասին տվյալները. պարզապես պետք է ընտրել անցանկալի կոնտակտները եւ արգելել ցուցադրել նրանց այդ տեղեկատվությունը:

Մյուս նոր ֆունկցիան թույլ կտա «լուռ» հեռանալ այն խմբերից, որոնք օգտատերին այլեւս պետք չեն։ Ներկայումս WhatsApp-ը ծանուցում է չաթի բոլոր մասնակիցներին, որ կոնկրետ մասնակիցը լքել է չաթը: Նորամուծության նպատակն է ազատել օգտատերերին հանրային խմբից դուրս գալու համար անհարմարության զգացումից։

Բացի այդ, WhatsApp-ը մի գործառույթ է նախապատրաստում, որն օգտատերերին արգելում է սքրինշոթեր անել այսպես կոչված «մեկանգամյա» հաղորդագրություններից, որոնք անհետանում են զրուցակցի կողմից դրանք մեկ անգամ դիտելուց հետո։ Առայժմ այն ​​գտնվում է փորձարկման փուլում, նշել են ընկերությունում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս ձմռանը բջջային հեռախոսներն ամբողջ Եվրոպայում կարող են անջատվել. Reuters
Դաժան ձմեռը կարող է փորձարկման ենթարկել Եվրոպայի հեռահաղորդակցային ենթակառուցվածքը...
Windows 11 Pro․ ժամանակակից օպերացիոն համակարգ բիզնեսի համար
Windows 11-ը առաջարկում է արդյունավետ աշխատանքի նոր հնարավորություններ ․․․
Միջազգային կապուղիների խափանման պատճառով առկա է ինտերնետ հասանելիության խնդիր. Team Telecom Armenia
Մեր տեխնիկական թիմն իրականացնում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար...
Հայաստանում սկսվել են iPhone 14-ի նախնական պատվերները․ Apple-ի նոր արտադրանքի հիմնական բնութագիր (ֆոտո)
Գործում է նաև վարկային համակարգ՝ 36 ամսով...
ԵՄ հեռահաղորդակցային ընկերությունները կոչ են անում կիսել ցանցային ծախսերը
Կոչը հնչեցվել է այն ժամանակ, երբ Եվրահանձնաժողովը պատրաստվում է հետադարձ կապ փնտրել երկու կողմերից՝ նախքան օրենսդրական առաջարկ ներկայացնելը, որը կարող է ստիպել տեխնոլոգիական ընկերություններին օգնել վճարել 5G-ի եւ մանրաթելերի տեղակայման համար Եվրամիության 27 երկրներում...
NEWS.am Tech. նոր նախագիծ նորարարությունների եւ գիտության մասին
Եռալեզու տարբերակը կօգնի ստարտափներին իրենց մասին իրազեկել, գործընկերներ և ներդրումներ գտնել նաև արտասահմանում...
Ամենաշատ