News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
406.22
EUR
397.24
RUB
7.09
Տեսնել լրահոսը

Պենտագոնը Ուկրաինային է հանձնել AGM-88 High-speed Anti-Radar Missile (HARM) հակառադիոլոկացիոն հրթիռների խմբաքանակ։ Զենքի ուղարկումը հաստատել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Քոլին Քալը, տեղեկացրել է The Drive-ը։

Կիեւին հանձնված հրթիռների քանակը, որոնք նախատեսված են ռադարների ոչնչացման համար, չի նշվել։ Ուկրաինական կողմին AGM-88 HARM-ի հանձնումն սկսվել է ոչ թե ռազմական օգնության վերջին փաթեթի շրջանակում, այլ ավելի վաղ։

Քալի խոսքով՝ այդ զենքը նախատեսված է ինքնաթիռից եւ ոչ թե վերգետնյա սարքից արձակվելու համար։ Ըստ պարբերականի՝ այդ նպատակով AGM-88 HARM-ը կարող էր հարմարեցվել խորհրդային արտադրության կործանիչներից արձակման համար։

The Drive-ը չի բացառում նաեւ, որ Վաշինգտոնը Կիեւին է հանձնել խորհրդային Х-31 կամ Х-58 հակառադիոլոկացիոն հրթիռներ, որոնք համատեղելի են Ուկրաինայում մնացած մարտական ինքնաթիռների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ն նախազգուշացրել է դաշնակիցներին Սեւ ծովում ռուսական հնարավոր միջուկային փորձարկումների մասին. Times
Նրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը վստահ է, որ Սեւ ծովում փորձարկումների սցենարն ավելի հավանական է, քան մարտավարական միջուկային զենքի կիրառումն Ուկրաինայում...
Իլոն Մասկը Ուկրաինայում հակամարտության ավարտի իր տեսլականն է ներկայացրել
Ամենայն հավանականությամբ, այսպիսին էլ կլինի վերջնական արդյունքը, միակ հարցն այն է, թե մինչ այդ քանի մարդ կմահանա…
ԵՀ-ն Գերմանիայի հետ քննարկում է 200 միլիարդ եվրոյի չափով օգնության փաթեթը
200 միլիարդ եվրո արժողությամբ «անվտանգության վահանը», ներառյալ գազի գնի իջեցումը եւ վառելիքի վաճառքի հարկի նվազեցումը․․․
Եթե Արեւմուտքը զիջի Զելենսկու պահանջներին, այս ձմեռը «սառից կարող է միջուկայինի վերածվել». American Conservative
Առաջին հայացքից այս առաջարկն այնքան ծիծաղելի է, որ կարելի է կարծել, թե Զելենսկին խաղում է, որպեսզի վերադառնա սթենդափ կատակերգուի իր հին մասնագիտությանը․․․
Կիեւը պատրաստ է Ռուսաստանին հարվածելու վետոյի իրավունք տալ ԱՄՆ-ին՝ մեծ հեռահարության հրթիռներ ստանալու համար. CNN
Փորձ է համոզել վարչակազմին, որ ծայրահեղ կարեւոր զենքի տրամադրումը չի հանգեցնի Ռուսաստանի տարածքին հարվածների․․․
Չեխիան իր քաղաքացիներին հորդորել է լքել Ռուսաստանը
Ուկրաինա Ռուսաստանի Դաշնության շարունակվող ռազմական ներխուժման եւ երկրում անվտանգության վատթարացման հնարավոր սպառնալիքի․․․
Ամենաշատ