News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 25
USD
416.27
EUR
406.03
RUB
7.25
Տեսնել լրահոսը

Նյու Ջերսիի Փրինսթոնի համալսարանի հոգեբանները որոշել են պարզել, թե ինչպես են մարդիկ հայտնվում ավելի ու ավելի շատ նյութական ցանկությունների կատարման անվերջ ծարավի թակարդի մեջ եւ ինչպես  դրա պատճարով կարող են հոգեբանական խնդիրներ առաջանալ։
Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են PLoS Computational Biology ամսագրում, գրում է Daily mail-ը։

Գիտնականները ստեղծել են մարդու ուղեղի մի քանի համակարգչային անալոգներ են ստեղծել։ Մեքենայական ուսուցման մոդելները նմանակում էին մարդկանց մտածելակերպը: Որոշ ալգորիթմների լրացուցիչ պարգեւներ են տրվել, եթե նրանք որոշումներ են կայացրել՝ հիմնվելով նախկին ակնկալիքների եւ իրենց «բոնուսները» մյուսների հետ համեմատելու հիման վրա: Ուղեղի այդ սիմուլյատորները «պակաս երջանիկ» էին՝ չնայած նրան, որ ավելի շատ պարգեւներ էին ստանում: Սակայն դրանք ավելի արագ էին սովորում եւ ավելի լավ էին անցնում թեստերը։ Դա նշանակում է, որ որքան ավելի արժեքավոր լինի նյութական բարիքը, այնքան մարդիկ ավելի քիչ երջանիկ կզգան, քանի դեռ ապավինում են տարբեր ստանդարտներին։

Սիմուլյատորներով փորձարկումը ցույց է տվել, որ երջանկության աստիճանը կախված է «հարաբերական համեմատությունից». մարդիկ մտահոգվում են իրենց ունեցած եւ ցանկալի նյութական բարիքների միջեւ տարբերության պատճառով։

Երջանկության զգացումը կախված է նաեւ. մեր նախկին սպասումներից։ Դրանք ժամանակի ընթացքում կարող են փոխվել։ Օրինակ, եթե մեզ դուր է եկել շուրջերկրյա նավարկությունն անցախ ամար, հաջորդ արձակուրդի ժամանակ մենք կցանկանայինք վերապրել նույն զգացողությունները։

Մի կողմից, եթե երբեք բավարարվածություն չզգալ, անվերջ կձգտես լավագույնին։ Մյուս կողմից՝ անընդհատ արժեզրկել այն, ինչ արդեն ունես։ Դա կարող է դեպրեսիայի եւ չափից շատ սպառման հանգեցնել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ