News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 05
USD
406.49
EUR
402.22
RUB
6.9
Տեսնել լրահոսը

Երևանի պետական բժշկական համալսարանը նախօրեին՝ օգոստոսի 8-ին, անցկացված աճուրդի արդյունքում ձեռք է բերել Երևանի Կենտրոնում՝ Աբովյան 50/5 հասցեում գտնվող, նախկինում Երիտասարդական հիմնադրամին պատկանող շենքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Պետական գույքի կառավարման կոմիտեի մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանը։

«Աճուրդի միակ մասնակիցը եղել է Երեւանի պետական բժշկական համալսարանը, հետեւաբար՝ շենքը ձեռք է բերվել մեկնարկային արժեքով՝ 1.390.598.500 ՀՀ դրամով։ Եթե համալսարանը տասնօրյա ժամկետում, վճարումը չարվի, ապա աճուրդը կհամարվի չեղարկված»,- նշեց Ասատրյանը։

ԵՊԲՀ-ի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ շենքն օգտագործվելու է համալսարանի ուսումնական գործառույթներն ընդլայնելու նպատակով։

Նշենք, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն Երիտասարդական հիմնադրամի շենքն աճուրդի էր հանել մոտ մեկ ամիս առաջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ