News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 03
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի որոշ շրջաններում տագնապի նարնջագույն  մակարդակ է հայտարարվել շոգ նոր ալիքի հետ կապված, երեքշաբթի հայտնել են օդերեւութաբանական ծառայությունից։

«Մենք  հինգշաբթի ժամը 00:00-ից մինչև կիրակի 23:59-ը տագնապի նարնջագույն մակարդակ ենք հայտարարել ծայրահեղ շոգի հետ կապված»,- հայտնել է գործակալությունը Twitter-ում:

Վտանգի նարնջագույն մակարդակը, օդերեւութաբանական ծառայության գործող դասակարգման համաձայն, երեքից երկրորդ մակարդակն է։ Երրորդ մակարդակը՝ կարմիրը, երկրում հայտարարվել է պատմության մեջ մեկ անգամ՝ 2022 թվականի հուլիսին, երբ երկրում անոմալ շոգ էր գրանցվել եւ ջերմաստիճանի նոր ռեկորդ էր սահմանվել։

Շոգ եղանակը կազդի Անգլիայի մեծ մասի եւ Արեւելյան Ուելսի որոշ հատվածների վրա, ասվում է գերատեսչության կայքում:

Շոգն ամբողջ շաբաթվա ընթացքում կսաստկանա եւ իր գագաթնակետին կհասնի ուրբաթ եւ շաբաթ օրերին, հնարավոր են առողջական վիճակի վատթարացում, խափանումներ տրանսպորտի եւ ենթակառուցվածքների աշխատանքում, ասվում է հայտարարության մեջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ