News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
406.22
EUR
397.24
RUB
7.09
Տեսնել լրահոսը

Հանրապետության տարածքում օգոստոսի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև: «Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 10-ի ցերեկը, 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 11-14-ը մարզերի մեծ մասում աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: Օգոստոսի 13-14-ը Լոռիում, Տավուշում Սյունիքում և Արցախում՝ կբարձրանա 4-5 աստիճանով։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +20 +22, վաղը ցերեկը՝ +32 +34

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +11 + 16, ցերեկը՝ + 24 + 29,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +12 + 15, ցերեկը՝ + 23 + 27,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +30+32,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +9 + 14, ցերեկը՝ +21 + 26,

Լոռիում՝ գիշերը՝ +12 + 16, ցերեկը՝ + 19 + 24,

Տավուշում՝ գիշերը՝ +15 + 20, ցերեկը՝ +23 +28,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +10 + 14, ցերեկը՝ + 23+ 27,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +29 +34,

Արարատում՝ գիշերը՝ +18 +21, ցերեկը՝ + 34 + 36,

Արմավիրում՝ գիշերը՝ +17 + 20, ցերեկը՝ + 33 + 35,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +10 + 13, ցերեկը՝ + 26 + 29,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ +30 +35,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ +30 +35,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +26 +29,

Արցախում՝ գիշերը՝ +17 + 22, ցերեկը՝ +30 + 35։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ