News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 25
USD
416.27
EUR
406.03
RUB
7.25
Տեսնել լրահոսը

Ղրիմի Սակի օդանավակայանում զինամթերքի պայթյունի միակ պատճառը հրդեհային անվտանգության պահանջների խախտումն է, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով աղբյուրը ՌԴ ռազմական գերատեսչությունում։

«Սակի օդանավակայանում մի քանի զինամթերքի պայթյունի միակ պատճառը հրդեհային անվտանգության պահանջների խախտումն է։ Զինամթերքի վրա միտումնավոր ներգործության նշաններ, ապացույցներ եւ առավել եւս փաստեր չկան»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր Ղրիմի Նովոֆեդորովկայի շրջանի Սակի օդանավակայանի տարածքում մի քանի ավիացիոն զինամթերքի պայթյունի մասին։ Գերատեսչության տվյալներով՝ պայթյունի հետեւանքով ավիացիոն տեխնիկա չի վնասվել։

Նովոֆեդորովկա գյուղի մոտ գտնվող Սակի ռազմական օդանավակայանն օգտագործվում է ՌԴ ՊՆ ավիացիայի՝ ինքնաթիռների եւ ուղղաթիռների, այդ թվում՝ ռազմածովային ավիացիայի բազայի համար։ 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ