News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 25
USD
416.27
EUR
406.03
RUB
7.25
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 8-ին կրակոց է հնչել Գեղարքունիքի մարզում: Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում  և ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 11:00–ի սահմաններում Վարդենիս քաղաքի «Դրուժբա» ռեստորանի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց, տեղեկացնում է shamshyan.com-ը։ 

Ոստիկանությունը պարզել է, որ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 36-ամյա Էդվարդ Մանուկյանը և 62-ամյա Հովիկ Մուրադյանը նշված վայրում վիճաբանել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 24-ամյա Մխիթար Ղազարյանի հետ, որի ընթացքում էլ Է. Մանուկյանը իր մոտ ապօրինի պահած ատրճանակից կրակոցներ է արձակել:

Ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերել են Է. Մանուկյանին, որը տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղ էլ ոստիկանների կողմից անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է հանցագործության գործիք ատրճանակը:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Է. Մանուկյանը՝ ատրճանակով հանդերձ, ներկայացվել է քննչական բաժին:

Կայքի տեղեկություններով՝ կռվի մասնակիցներից Հ. Մուրադյանը աշխատում է  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության Վարդենիսի տեղամասի պետ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայի ոստիկանությունը առգրավել է15 տոննա հաշիշ, ձերբակալվել է 49 մարդ
Գործողությանը, որը սկսվել է 2021 թվականի դեկտեմբերին այն բանից հետո, երբ իշխանությունները տեղեկացել են հանցախմբի մասին, մասնակցել է մոտ 400 ոստիկան...
Կրակոցներ՝ Երևանում. տատ ու թոռ հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել են․ shamshyan.com
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը ․․․
Մոսկվայում հոսպիտալացվել է քրեական հեղինակություն Գիա Դիակվնիշվիլին
Նրան գտել են Մոստովսկոյե գյուղում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով․․․
Լաս Վեգասում սպանվել է հետաքննող լրագրող Ջեֆ Հերմանը
Հերմանը վիճել էր մի տղամարդու հետ...
Աֆղանստանում չորս երեխաներ զոհվել են դպրոց իրենց բերած արկի պայթյունից
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ երեխաները եղել են 7-14 տարեկան, եւս երեքը վիրավորվել են․․․
Կոլումբիայում 7 ոստիկան է գնդակահարվել
Սա անվտանգության ուժերի վրա ամենադաժան հարձակումն է այն բանից հետո, երբ մեկ ամիս առաջ տեղի ունեցավ նախկին պարտիզան Գուստավո Պետրի երդմնակալությունը՝ որպս Կոլումբիայի առաջին ձախակողմյան նախագահ...
Ամենաշատ