News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է հօգուտ իրեն օգտագործել խուզարկության մասին տեղեկություննները, որոնք կազմակերպել էին Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) գործակալները Ֆլորիդայի նրա վիլլայում. նա նվիրատվություններ հավաքելու կոչով դիմել է կողմնակիցներին։

Նախկին նախագահի տանը կատարված աննախադեպ խուզարկությունն իրականացվել է  դաշնային հետաքննության շրջանակում՝ պարզելու համար, թե օրինական է արդյոք այն, որ Թրամփը Սպիտակ տնից տարել է որոշ փաստաթղթեր 2021թ. հունվարին, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

Դոնալդ Թրամփը Փալմ Բիչի իր կալվածքում իրականացված խուզարկությունը բնորոշել է որպես Ջո Բայդենի վարչակազմի քաղաքականացված գործողություն։ Նախկին նախագահը նոյեմբերյան միջանկյալ ընտրություններում, որոնց ընթացքում որոշվելու է, թե որ կուսակցությունը կվերահսկի Կոնգրեսը, կարեւոր դեր է խաղում հանրապետական փրայմերիզներում։

«Երբ նրանք տեսնում են, թե ինչպես են իմ հավանությանն արժանացած թեկնածուները խոշոր հաղթանակներ տանում, եւ տեսնում են իմ գերազանցությունը բոլոր հարցումներում, նորից փորձում են կանգնեցնել Հանրապետական կուսակցությունը եւ ինձ,- երեքշաբթի գրել է Թրամփը կողմնակիցներին ուղղված էլեկտրոնային նամակում։- Անօրինականությունը, քաղաքական հետապնդումները եւ «վհուկների որսը» պետք է մերկացվեն եւ դադարեցվեն»։

ԱՄՆ 45-րդ նախագահը «Փրկել Ամերիկան» քաղաքական գործողությունների կոմիտե է ստեղծել 2020թ. ընտրություններում պարտվելուց մի քանի օր հետո։ Կոմիտեի բանկային հաշիվներում այսօրվա դրությամբ հավաքվել է ավելի քան 100 միլիոն դոլար։

Ավելի վաղ Թրամփը տեղեկացրել էր Մար-ա-Լագոյում խուզարկության մասին՝ նշելով, որ այն իրականացրել է «ՀԴԲ-ի գործակալների մի մեծ խումբ»։ ՀԴԲ-ի կենտրոնը Վաշինգտոնում եւ գրասենյակը Մայամիում հրաժարվել են մեկնաբանություններից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ