News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է օրենք բարձրտեխնոլոգիական արտադրությանը եւ գիտական հետազոտություններին 280 միլիարդ դոլար հատկացնելու մասին, քանի որ մտավախություն կա, որ երկիրը զիջում է իր տեխնոլոգիական գերազանցությունը Չինաստանին, տեղեկացրել է BBC-ն։

Ներդրումները ներառում են հարկային արտոնություններ այն ընկերությունների համար, որոնք ԱՄՆ-ում կառուցում են համակարգչային միկրոսխեմաների արտադրության գործարաններ։

Բիզնես-խմբերն արդեն վաղուց ավելի շատ պետական աջակցություն են խնդրում՝ նշելով, որ անհրաժեշտ է նվազեցնել կախումը Չինաստանից։ Միկրոչիպերի գլոբալ անբավարարությունը բարձրացրել է այս դիմումների ակտուալությունը։

Սենատի գլխավոր դեմոկրատ Չաք Շումերն ասել է, որ օրինագիծը «կփոխի խաղի կանոնները», որը կապահովի Ամերիկայի առաջնայնությունն ու բարգավաճումը հաջորդ հարյուրամյակում։ «Ընդունելով Չիպերի եւ գիտության մասին օրենքը՝ մենք հստակ հասկանում ենք, որ հավատում  ենք, որ եւս մեկ մեծ Ամերիկան սարերի հետեւում չէ»։

Ներկայում ԱՄՆ-ը արտադրում է կիսահաղորդիչների համաշխարհային մատակարարումների մոտ 10 տոկոսը՝ ավտոմեքենաներից մինչեւ բջջային հեռախոսներ՝ 1990թ. 40 տոկոսի համեմատ։

Երկիրը մենակ չէ ճյուղում կատարվող ներդրումների հարցում։ Այս գարնանը Եվրամիությունը հայտարարել է, որ ավելի քան 40 միլիարդ եվրո կհատկացնի համակարգչային չիպերի արտադրությունը ավելացնելու համար, այն դեպքում, երբ Չինաստանը նույնպես ավելացնում է ներդրումները գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում։

Վաշինգտոնում Չինաստանի դեսպանությունը դեմ է հանդես եկել կիսահաղորդիչների մասին օրինագծին՝ այն անվանելով «սառը պատերազմը հիշեցնող» օրինագիծ։

Ի հավելումն  չիպերի համար կատարվող ներդրումների՝ օրինագիծը մոտ 200 միլիարդ դոլար կհատկացնի անպիսի գործակալությունների, ինչպիսին է Ազգային գիտական հիմնադրամը՝ ռոբոտատեխնիկայի եւ անլար կապի ոլորտներում ներդրումներն ավելացնելու նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ