News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2300-ամյա տեքստի եւ մետաղադրամների վերլուծությունն օգնել է հետազոտողներին վերծանել բրոնզ պատրաստելու հնագույն բաղադրատոմսերը՝ ներառյալ երկու առեղծվածային բաղադրիչները, հաղորդում է CNN-ը։

Հայտնի ամենահին տեխնիկական հանրագիտարանը՝ Կաո Գուն Ցզին,  գրվել է մոտ 300 մ.թ.ա. եւ ավելի մեծ տեքստի մի մասն է, որը կոչվում է «Չժոուի ծեսերը»: Հնագույն տեքստը ներառում է բրոնզ պատրաստելու վեց քիմիական բանաձեւեր եւ թվարկում այնպիսի իրեր, ինչպիսիք են սրերը, զանգերը, կացինները, դանակներն ու հայելիները, ինչպես նաեւ դրանց պատրաստման եղանակը։

Վերջին 100 տարիների ընթացքում հետազոտողները պայքարել են երկու հիմնական բաղադրիչները՝ ցզինը եւ սին թարգմանելու համար։ Մասնագետները կարծում էին, որ այս բառերը նշանակում են պղինձ եւ անագ, որոնք բրոնզի պատրաստման գործընթացի հիմնական բաղադրիչներն են: Այնուամենայնիվ, երբ հետազոտողները փորձել են վերստեղծել բաղադրատոմսերը, ստացված մետաղը չի համապատասխանել հին չինական արտեֆակտների բաղադրությանը:

Այժմ երկու հետազոտողներ կարծում են, որ նրանք հստակեցրել են առեղծվածային բաղադրիչների իրական նշանակությունը:

Ժամանակակից չինարենում ցզին նշանակում է ոսկի։ Բայց բառի հնագույն իմաստը կարող էր նշանակել պղինձ, պղնձի համաձուլվածք կամ նույնիսկ պարզապես մետաղ։ 

Նախկինում հետազոտողները կարծում էին, որ մետաղադրամները պատրաստվել են պղնձի թիթեղով եւ կապարով նոսրացնելով: Վերլուծությունը ցույց է տվել, որ մետաղադրամների քիմիական բաղադրությունը ձեւավորվել է նախապես պատրաստված երկու մետաղական համաձուլվածքների խառնուրդից, որոնցից մեկը բաղկացած է պղնձից, անագից եւ կապարից, իսկ մյուսը՝ պղնձից եւ կապարից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ