News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 01
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Մոզամբիկում մարդկանց արգելվում է նկարահանել դժբախտ պատահարների կամ տարերային աղետների վայրերը մինչ շտապ օգնության ժամանելը, հայտնում է BBC-ն։

Ակցիան միտված է փոխել այն քաղաքացիների վերաբերմունքը, ովքեր միայն լուսանկարում են վթարները կամ այլ արտակարգ դեպքերը եւ դրանք հրապարակում սոցցանցերում։ Այս միջոցառումն անցած դեկտեմբերին ընդունված եւ նոր ուժի մտած Ազգային անվտանգության ծառայության մասին նոր օրենքի մասն է։ Նրանք, ովքեր չեն հետեւում կանոններին, 125 դոլար ազգային նվազագույն աշխատավարձի մինչեւ 100-ապատիկի չափով տուգանք կվճարեն, եթե հետաքննությունն ապացուցի, որ լուսանկարները տարածած անձը եղել է դեպքի վայրում, բայց չի հայտնել իշխանություններին, հայտարարել է երկրի հրշեջ պահպանության վարչության ղեկավար Լեոնիլդո Պելեմբեն։

Կոնկրետ միջադեպի մասին կեղծ տեղեկատվություն տրամադրած անձը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ