News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն ստեղծում է նոր շարժում: Այսօր՝ օգոստոսի 10-ին, լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ «Անկախության շարժումը» պետք է սկսվի օգոստոսի 23-ին և ավարտվի սեպտեմբերի 21-ին: Հենց այդ օրն էլ, ըստ Ղազարյանի, Նիկոլ Փաշինյանն այլևս չպետք է լինի Հայաստանի վարչապետ:  Ղազարյանը ներկայացրեց է այն մարտավարությունը, որով հնարավոր կլինի հասնել Փաշինյանի հրաժարականին. «Առաջինը՝ նրա գիտակցված հրաժարականն է: Մենք պատրաստ ենք նրան բացատրել, որ նա մեր ժողովրդի ամենամեծ թշնամին է, հնարավոր է՝ հասկանա։ Երկրորդը իրավական ճանապարհն է: Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ դրվագներով իրականացրել է պետական դավաճանություն, և գլխավոր դատախազը որևէ քայլ չի իրականացրել նրան որպես մեղադրյալ ներգրավվելու և ձերբակալելու ուղղությամբ: Երրորդը ԱԺ-ի 1/3-րդի կողմից վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությունն է»:

Էդգար Ղազարյանը հավելեց, որ թեև երկու ընդդիմադիր խմբակցությունները չեն հայտարարել իրենց վարչապետի թեկնածուի մասին, բայց ինքն ունի գաղափար, որը, սակայն, չբարձրաձայնեց՝ նշելով, որ պետք է քննարկվի վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը խորհրդարան տանող երկու ընդդիմադիր խմբակցությունների հետ: Նա հավանական համարեց այն, որ իշխանական պատգամավորները անվստահություն կհայտնեն Նիկոլ Փաշինյանի դեմ:  «Երբ մեր թեկնածուով կգնանք Ազգային Ժողով, այնտեղ կլինի մեր վերջին հանրահավաքը, և բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են, որ այս իշխանությունը փոխվի, պետք է մեկ անգամ իրենց նեղություն տան»,-ասաց Ղազարյանը:

Ղազարյանը նշեց, որ նախատեսում են երեք հանրահավաք անցկացնել: Առաջինը՝ օգոստոսի 23-ին, երկրորդը սեպտեմբերի 2-ին «Դիմադրություն» շարժման հանրահավաքն է, և երրորդը՝ սեպտեմբերի 21-ին՝ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անելու նախաձեռնության քննարկման ժամանակ՝ ԱԺ բակում:  Ղազարյանը վստահեցրեց, որ նոր շարժումը «Դիմադրություն» շարժման հետ կապ չունի: Նրա խոսքով՝ նոր շարժումը չի հակադրվում այն գործողություններին, որը իրականացնելու են «Դիմադրություն» շարժման գործընկերները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ