News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Galaxy Unpacked միջոցառման շրջանակներում Samsung-ը ներկայացրել է ծալովի էկրանով նոր  Galaxy Z Flip 4 սմարթֆոնը։

Հորիզոնական ծալովի գծով սմարթֆոնը 6.7 դյույմանոց հիմնական էկրան՝ 1080 x 2640 պիքսել թույլատրությամբ, 120 Հց թարմացման արագությամբ, HDR10+-ի աջակցություն, ինչպես նաեւ 1.9 դյույմ անկյունագծով եւ 260 x 512 պիքսել թույլատրությամբ լրացուցիչ էկրան է ստացել, որը գտնվում է պատյանի արտաքին մասում: Չնայած ծալովի մեխանիզմին՝ սարքը IPX8 պաշտպանություն է ստացել խոնավությունից եւ փոշուց: Սարքի հետնամասը պատված է Gorilla Glass Victus+-ով։

Արտադրողականության համար պատասխանատու է նորագույն Qualcomm 8 միջուկանի պրոցեսորը՝ Snapdragon 8+ Gen 1-ը, ինչպես նաեւ՝ 8 ԳԲ RAM: Մշտական ​​հիշողությունը, կախված տարբերակից, կլինի 128, 256 կամ 512 ԳԲ: Այդ ամենը սնուցվելու է 3700 մԱ/ժ հզորությամբ մարտկոցից, որը լիցքավորվում է մինչեւ 25 Վտ արագ լիցքավորմամբ։

Հիմնական տեսախցիկը բաղկացած է 12 մեգապիքսելանոց երկու մոդուլից՝ լայնանկյուն եւ գերլայնանկյուն ոսպնյակներով։ 10 մեգապիքսելանոց ոսպնյակը պատասխանատու է առջեւի տեսախցիկի համար, որը գտնվում է հիմնական էկրանի վերեւում:

Galazy Z Flip 4-ը վաճառքում կհայտնվի օգոստոսի 26-ին՝ 999 դոլարից սկսած արժեքով: Արդյո՞ք սմարթֆոնը պաշտոնապես կներկայացվի Ռուսաստանում՝ դեռ չի հաղորդվում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ