News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 28
USD
409.82
EUR
394.53
RUB
7.05
Տեսնել լրահոսը

Նիդեռլանդական Պուտեն քաղաքում 4 առջեւի ոտքերով երկգլխանի կրիա է ձվից դուրս եկել, հայտնում է The Mirror-ը:

Երկու գլխով եւ վեց ոտքով կրիայի ձագը ծնվել է 10 օր առաջ Ռուբեն վան Շոոր անունով բուծողի մոտ։ Եզակի կրիայի ձագին տրվել է Սորտե անունը, ինչը պորտուգալերեն «հաջողություն» է նշանակում: Համակարգչային տոմոգրաֆիան պարզել է, որ նա ներքին օրգանների միայն մի հավաքածու ունի։

Անասնաբույժ Սանդրա Վինքը պատմել է, որ սա առաջին նման դեպքն է Նիդեռլանդներում։

«Այդպիսի բան շատ հազվադեպ է պատահում, հատկապես՝ այս տեսակի կրիայի դեպքում: Որքանով տիրոջը հայտնի է, սա աշխարհում առաջին նման դեպքն է։ Մենք ԶԼՄ-ներում հիշատակումներ ենք նման իրադարձությունների մասին։ Որպես կանոն, այսպիսի կրիաները երկար չեն ապրում։ Հաճախ կենդանիները կրկնվող օրգանների ամբողջական հավաքածու եւ երկու սիրտ են ունենում, ուստի նրանք շատ զգայուն են հիվանդությունների նկատմամբ»,- ասել է նա:

Նիդեռլանդներում ծնված կրիան ապրելու ավելի շատ շանսեր ունի, քանի որ միայն մի սիրտ եւ մի աղեստամոքսային տրակտ ունի, ասել է Վինքը: «Դա նշանակում է, որ փաստացի սա մի կենդանի է՝ երկու գլխով։ Եթե ​​դա սիամական երկվորյակներ լինեին, ապա հիվանդանալու ավելի մեծ հավանականություն կունենային, իսկ մի կեսի մահվան դեպքում կմահանար նաեւ երկրորդը»,- պարզաբանել է փորձագետը։ Նա նշել է, որ Սորտեն շատ ակտիվ է եւ լավ է սնվում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել