News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում Չինաստանի դեսպան Չժեն Ցզեգուանը կանչվել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ՝ Թայվանի վերաբերյալ Պեկինի վերջին գործողությունների եւ հայտարարությունների պատճառով։ Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության ղեկավար Լիզ Թրասի հայտարարության մեջ։

«Ես պաշտոնյաներին հանձնարարել եմ կանչել Չինաստանի դեսպանին, որպեսզի նա բացատրի իր երկրի գործողությունները»,- ասվում է Թրասի հայտարարության մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ Պեկինի կողմից վերջին ամիսներին ավելի ու ավելի շատ ագրեսիվ պահվածք է դրսեւորվում, ինչը սպառնում է խաղաղությանը եւ կայունությանը խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։

Մեծ Բրիտանիան Չինաստանին կոչ է անում անհապաղ լուծել Թայվանի հետ բոլոր տարաձայնությունները խաղաղ միջոցներով, առանց ուժի կամ հարկադրանքի սպառնալիքի, ասվում է հայտարարության մեջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ