News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 28
USD
409.82
EUR
394.53
RUB
7.05
Տեսնել լրահոսը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ օգոստոսի 10-ին այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան, մասնակցել «Պետական և ռազմական կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի առաջին հոսքի ավարտական հանդիսավոր արարողությանը:

Պաշտպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմը, կրթական ծրագրերի ուսումնառուները, բարձրաստիճան հյուրեր, հրավիրյալ փորձագետներ:

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտներին, հանձնել ավարտական դիպլոմները և համոզմունք հայտնել, որ ստացած գիտելիքները կկիրառվեն ի նպաստ ՀՀ զինված ուժերի զարգացման:

Հանդիսավոր արարողությանը հաջորդել է «Ժամանակակից պատերազմների բնույթի ազդեցությունը ՀՀ զինված ուժերի բարեփոխումների և զարգացման վրա» գիտաժողովը: Պաշտպանության նախարարը կարևորել է  թեման և առաջարկել, որպեսզի մասնագիտական նման քննարկումները պարբերական դառնան:     

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ